Նոյեմբերի 17-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո «Հայկական ժամանակի» թղթակիցը հետաքրքրվեց` արդյոք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցե՞լ է նիստին: ՀՀԿ մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ նախկին վարչապետը ներկա է եղել ՀՀԿ գործադիր մարմնի նիստին նախորդած մեկ այլ նիստի, իսկ այս նիստին չի մասնակցել:
ՀՀԿ ԳՄ նիստն այսօր վարել է Սերժ Սարգսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ