Սոֆիայում մեկնարկած կանանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, մենամարտել է Ալիսիա Հոլզկենի հետ, որում մրցավարները հաղթանակը շնորհել են հոլանդացուն:
ՀԲՖ մամուլի քարտուղար Երվանդ Հակոբյանը տեղեկացնում է, որ մեր կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Հարություն Նազարյանի փոխանցմամբ, Անուշն ունեցել է բացահայտ առավելություն եւ Հոլզկենին նվիրած հաղթանակի համար զարմացած է եղել նաեւ Հոլանդիայի մարզչական կազմը: Տեղեկացվում է նաեւ, որ մենամարտը պետք է ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեր Youtube-ում, սակայն մարտից րոպեներ առաջ կապն ընդհատվել է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի