Քիչ առաջ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը` երկարացնել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի կալանքի ժամկետը:
Aravot.am-ի հետ զրույցում Արմեն Լամբարյանի և «Սասնա ծռեր» խմբի մեկ այլ անդամ Պավել Մանուկյանի փաստաբան Իննեսա Պետրոսյանը տեղեկացրեց, որ Պավել Մանուկյանի գործի վերաբերյալ միջնորդությամբ դատարանը դեռ գտնվում է խորհրդակցական սենյակում, սակայն փաստաբանը համոզված է, որ այդ միջնորդությունը ևս բավարարվելու է:
Իննեսա Պետրոսյանը ահազանգեց, որ իր պաշտպանյալներն ունեն առողջական լուրջ խնդիրներ, սակայն նրանց այդպես էլ քրեակատարողական հիմնարկից չեն տեղափոխում հիվանդանոց: Արամ Մանուկյանը հրաժարվել էր ներկա գտնվել դատական նիստին, իսկ Արամ Լամբարյանը` ըստ Իննեսա Պետրոսյանի «դժվարությամբ քայլելով էր եկել դատարան»:
Հիշեցնենք, որ հուլիսյան դեպքերի ընթացքում Արմեն Լամբարյանն ստացել էր ձախ ազդրի բեկորային հրազենային վնասվածք` փափուկ հյուսվածքների վնասումով:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
բա, Սասունցի Դաւիթը վիրավորվի՞…
Դիւցազներգական Հերոսը, Կիսաստվածը, անհանգստանա՞
անհնար է… սխալվում է այս փաստաբանը…
հիշենք թէ ցարդ վերջին անգամը որ Պավլոն դատարան էր եկել որպէսզի իր թատրոնը խաղա, այն հարցին թէ «ափսոսանք կամ զղջում չունե՞ն» Սասնա Հանգստափչիկները, լրագրողներին սաստել էր թէ մի անգամ ել այդ բառերը չկրկնեն, անոնք իրենց համար չեն…
եւ ջահել տղան ալ առաւ իր հետը տարաւ այդ արիւնահեղ խենթության մէջ… անոր ալ տունը քանդեց… բրավո…