Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

7 երեխաների հայր Դավիթ Սահակյանը Արտակ Շաբոյանին. «Դուք երբեւէ 1000 դրամով օգնե՞լ եք որեւէ կարիքավորի»

Նոյեմբեր 17,2016 19:55

Իջեւան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի բնակիչ, 7 մանկահասակ երեխաների հայր Դավիթ Սահակյանն ասաց, որ իր ընտանիքը զայրացած է նոյեմբերի 16-ին տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այն որոշումից, որով «Երեւան գարեջուր» ընկերությունը տուգանվել է 110 միլիոն դրամով:

Դ. Սահակյանն ասաց, որ այդ ընկերության խորհրդի նախագահ, Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը նվիրաբերել է 6 միլիոն դրամ, որի շնորհիվ իր ընտանիքը, ապագա 6 զինվորները եւ նրանց քույրիկը Իջեւան քաղաքում երկհարկանի առանձնատուն ունեցան:

Դ. Սահակյանը ասաց, որ Հ. Հակոբյանը մշտապես մասնակցում է խորհրդարանի նիստերին, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերին, հանդես գալիս օրենսդրական նախաձեռնություններով, պարբերաբար հանդիպում ընտրողների հետ,ուսման վարձը վճարելու համար ֆինանսական օգնություն ցուցաբերում անապահով ուսանողներին, օգնում է տարեցներին, նպաստում սահմանամերձ Տավուշի մարզում մանկապատանեկան սպորտի զարգացմանը, սակայն իր այդ օգնությունների մասին չի բարձրաձայնում:

«Արտակ Շաբոյան, դուք երբեւէ 1000 դրամ տված կա՞ք որեւէ կարիքավորի»՝ հարց հնչեցրեց Դ. Սահակյանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Anna says:

    Այո, Դավիթ Սահակյան, կան ընտանիքներ, որոնց տարիներ շարունակ օգնում է Արտակ Շաբոյանը, սակայն առանց այդ մասին աջ ու ձախ հայտարարելու և սեփական բարեգործությունները գովազդելու: Ինչ վերաբերում է հոդվածին, շատ պարզամիտ է բովանդակությունը: Ինչ է նշանակում՝ եթե ինչ որ մեկը ինչ որ մեկին երբևիցե լավություն է արել, օրինակ՝ վճարել է մեկի երեխայի ուսման վարձը, կամ մեկին առանձնատուն է նվիրել, նշանակում է կարող է ամեն ինչ անել, այդ թվում՝ հակաիրավական գործունեությու?ն ծավալել: Դավիթ Սահակյանի տրամաբանությամբ պետական մարմինները իրավախախտումներ բացահայտելիս և իրավախախտներին պատասխանատվության ենթարկելիս փաստորեն պարտավոր են նաև ուսումնասիրել այդ անձանց մասնավոր կյանքը, բարեգործությունները և անձնական մարդկային հատկանիշները, հետո նոր սահմանել պատասխանատվության չափը:

    • GAGIK says:

      Անհիմն հայտարարություններ մի տարածեք բիզնես չունեցող ՏՄՊՊՀ նախագահ պարոն Շաբոյանը ում հաշվին է բարեգործություն արել, որ դրա մասին էլ չի բարձրաձայնել: Կարող է իր աշխատավարձի? Կամ գուցե պետության?

  2. Հայաստանը մենաշնորհների երկիր է, բոլորն էլ գիտեն, թե որ ոլորտը ում մենաշնորհն է, սակայն Ա. Շաբոյանի գլխավորած հանձնաժողովը կարծես թե լավ չի տեսնում Հայաստանի տնտեսության օլիգարխներին, չլսեցինք, որ նրանք մի օր տուգանվեն: Նշում եք հակաիրավական գործունեության, իրավախախտումների մասին, կարծես թե խոսքը ոչ թե վիճահարույց տուգանքի, այլ վերջնական ուժի մեջ մտած դատավճռի մասին է: Հոդվածի իբր պրիմիտիվ բովանդակությանը չանդրադառնամ, որովհետեւ գիտական հոդված չեմ ներկայացրել, նաեւ՝ ճաշակին ընկեր չկա:

    • Anna says:

      Հարգելի Ոսկան, անկեղծ չէի ցանկանում վիրավորել հոդվածագրին՝ ներկայացնելով հոդվածը պրիմիտիվ: Ուղղակի, լինելով իրավաբան, կցանկանայի պարզաբանել, որ տուգանքը, քանի դեռ անվավեր չի ճանաչվել դատական կամ վարչական կարգով, համարվում է ուժի մեջ: Այսինքն, այո, այս պահի դրությամբ, դա օրինական ուժ ստացած վարչական ակտ է: Ինչ վերաբերում է ,,օրինական ուժ ստացած դատավճիռ,, արտահայտությանը, ապա դա վերաբերում է բացառապես քրեական գործերին:

  3. NARINE says:

    Էդ 7 երեխաների հայրը կարողա Շաբոյանի անձնական միջոցների տնօրինողնա կամ անձնական հաշվապահնա, որ տենց լավ գիտի, թե Շաբոյանը ումա բարեգործություն անում, ում չի անում: Թե ամեն մեկի նման 100 դրամ տալուց պիտի կամերաների առաջ կանգնի պատմի, որ լավ ըլնի: Լևիվ աչքներդ կուրացելա, էլ չեք տեսնում ով ովա, ու ով ինչի համարա անիմաստ ու անտեղի հայտարարություններ անում: Պարզա, որ Սահակյան Դավիթը պիօտի գովի Հակոբյանին բա ինչ պիտի անի? Բա հո Կիլիկիա գործարանի ամիսներով աշխատավարձ չստացող մարդիկ չէին գոհ ըլնելու, դե պարզա, ով որտեղ շահ ունի, դրանից էլ գոհա

  4. zaven says:

    Իրոք, եկեք մի կողմ դնենք, թե ով ում է նյութապես օգնել,դա պարապ, անառարկայական խոսակցություն է։ Խնդիրը ձևակերպենք հետևյալ կերպ՝ կան արդյո՞ք հանձնաժողովի տեսադաշտից խուսափող գործարարներ,թե ոչ։ Եթե չկամ, փառք ու պատիվ իրեն, ծափահարությունների է արժանի, իսկ եթե կան՝ ինչու՞։Երբ դպրոցում դասը չսովորած մի աշակերտի 2 են նշանակում՝ մյուսին՝ ոչ, երեխաների հավատը կորշում է արդարության նկատմամբ․․․Հարցը պետք է դիտարկել սոսկ այս տեսակետից։

  5. Աննա says:

    Ես հոդվածագիին խորհուրդ եմ տալիս մի լավ ուսումնասիրել Հանձնաժողովի գործունեությունը և համոզվել, թե ինչքան մեծ աշխատանք է կատարում այդ մարմինը իր փոքր ռեսուրսների համեմատ և առհասարակ լինի արտադրող թե նորմուծող երկրում կա օրենք,որը պեք է գործի։
    ՀԳ։ ինչքան ժամանակ է պետք հարկանալ, որ պետք չեն մեզ այդ բարեգործները, ֆինանսական օգնյություն բաժանող պատգամավորները,,,,,,,,,,,։ մեզ պետք են ընդամենը բարեխիղճ հարկ վճարողներ

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930