Լրահոս
Օրվա լրահոսը

Յոհաննես Հան. Տնտեսության հետագա զարգացումը առանցքային նշանակություն ունի բարեկեցության բարելավման համար

Նոյեմբեր 17,2016 19:45

«Կարեւորը, որ տեսանելի դարձնենք իրավիճակը քաղաքացիների համար»,- նոյեմբերի 17-ին Արեւելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպման ընթացքում ասաց Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ հարեւանության ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:

Նա նշեց, որ նախորդ գագաթաժողովի ընթացքում արտգործնախարարները որոշել են խմբավորել տարբեր ուղղությունները տարբեր զամբյուղների մեջ, որպեսզի ավելի տեսանելի լինի: Դրանցից առաջինը՝ այն ծավալուն օժանդակությունն է, որ Արեւելյան գործընկերության երկրներում ձեռնարկությունների տրվում է, քանի որ հավատացած են, որ տնտեսության հետագա զարգացումը եւ բազմազանությունը առանցքային նշանակություն ունի բարեկեցության բարելավման համար:

Հաջորդ զամբյուղը պետական կառավարման եւ արդարադատության բարեփոխումներն են. «Սա էլ իր հերթին կապված է տնտեսությունը առաջ տանելու հետ, ավելի շատ ներդրումներ կներգրավենք այն ժամանակ, երբ իրենք կարողանան հավատացած լինել, որ դատական համակարգը բարձրակարգ է եւ անկախ»:

Երրորդ զամբյուղը տրանսպորտային եւ էներգետիկ կապակցվածությունն է, ինչը կդյուրացնի մուտքը աշխատաշուկա, կապահովի ավելի բարենպաստ պայմաններ ձեռներեցության համար, երիտասարդները կրթաթոշակային ծրագրերի դիմեն, եւ որ ոչ թե ուղեղների արտահոսք տեղի ունենա, այլ՝ շրջանառություն. «Նախքան ամառային արձակուրդը համապարփակ համաձայնություն ձեռք բերվեց հարեւանության երկրների տրանսպորտի նախարարների եւ եվրոպական տրանսպորտի նախարարների միջեւ, որպեսզի անդրեվրոպական ցանցը ընդլայնվի ներառելով նաեւ գործընկերության երկրներին: Սա այն ոլորտներից է, որոնցում մենք իսկապես պետք է իրագործենք: Հիմա կարեւորը ճանապարհները, երկաթուղիները կառուցելն է, որը դեռեւս թղթի վրա է, գծել են, նկարները պատրաստ են, հաջորդ քայլն իրագործումն է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930