Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանին իմ ուղերձը ոչ թե «կամ-կամ» է, այլ` «եւ -եւ». Ջեյմի Շի

Նոյեմբեր 17,2016 19:25

«Ինչպես ասում են մեզ մոտ, տանգո պարելու համար զույգ է պետք: Վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն հիանալի զույգ են՝ տանգոյի համար», – այսօր Երեւանի ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ջեյմի Շին:

Պարոն Շիի խոսքով, Հայաստանի լավ հարաբերությունները ՌԴ-ի հետ չպետք է խանգարեն ՆԱՏՕ-ի հետ ունեցած հարաբերություններին. «Հայաստանին իմ ուղերձը ոչ թե «կամ-կամ» է, այլ` «եւ -եւ»։ Հայաստանը չի ուզում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ ու ամենեւին էլ պարտադիր չէ անդամ լինել ՝ համագործակցության բազմաթիվ ծրագրերից օգտվելու համար»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը նաեւ ասաց, որ ՆԱՏՕ-ն հարգում է Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու՝ Հայաստանի ընտրությունը, ինչպես նաեւ ԵՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին անդամակցությունը։

Անդրադառնալով ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանը՝ պարոն Շին նկատեց, որ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում  հատուկ ուշադրություն է պետք ոչ միայն զորքերի փոխհամատեղելիության, այլեւ կիբերանվտանգության վրա:  Նրա խոսքով, մի քանի հայկական ստորաբաժանումներ արդեն իսկ հավաստագրված են եւ  համապատասխանում են ՆԱՏՕ-ի բարձրագույն ստանդարտներին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930