Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-հայկական զորախումբն ագրեսիայի դեպքում ենթարկվելու է հայ հրամանատարին (Տեսանյութ)

Նոյեմբեր 17,2016 18:17

Ռուս-հայկական զորախումբը վաղուց է ստեղծված, զորախմբի հրամանատարն է գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, որի նշանակման հարցը վաղօրոք քննարկվել է, իսկ Վլադիմիր Պուտինը պարզապես ստորագրել է համապատասխան փաստաթուղթը՝ հարցը բերելով իրավաբանական դաշտ: Aravot.am-ի հետ զրույցում ռուս-հայկական համատեղ զորախմբի մասին այսպիսի մանրամասներ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Զորախմբի կազմում մտնում է ռուսական 102-րդ ռազմաբազան, հայկական որոշակի ստորաբաժանումներ, կառավարումն իրականացնում է Անդրանիկ Մակարյանը: Զորախումբը Х թատերաբեմի կիրառության համար է ու ուղիղ առնչություն չունի ՀԱՊԿ-ի հետ գործակցության հետ»,-մեզ հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ ՀՀ-ի կամ Ռուսաստանի հանդեպ ագրեսիայի դեպքում զորախմբի գործունեությունն իրականացվելու է հայկական հրամանատարության կողմից, իսկ ռուսական ռազմաբազան որոշակի հարցերում գործելու է ռուսական հրամանատարության ներքո:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930