«Ամսական հավաքելով մեկ միլիոն դոլար՝ ցույց ես տալիս քո սնանկ, անարժանապատիվ լինելը, պետական գործառույթն ուրիշի վրա դնելը»,-բանակի համար 1000-ական դրամ գանձելու օրինագծի շուրջ նման տեսակետ ունի ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Մեկ միլիարդ դոլար հնարավոր է շատ արագ ստվերից բերել բյուջե: Բյուջեից դուրս մեկ այլ՝ մեծ բյուջե կա՝ 3-4 միլիարդ դոլարով: Խնդիր եմ դնում՝ այդ գումարը բերել բյուջե: Մեզ մի խայտառակեք ու ասեք, որ ամիսը մեկ միլիոն դոլար եք հավաքում բնակչությունից: Դա է խայտառակությունը: ԱԺ դահլիճում նստածներից վաթսուն հոգի պաշտոնապես միլիոնատեր են, երկրում հինգ միլիարդատեր կա: 100 միլիոն դոլարի արտաբյուջետային գումար կա տարեկան, որը չգիտենք՝ ո՞ւր է գնում»,-այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում ասաց Արամ Մանուկյանը:
Նա իշխանություններին հարց է ուղղում. «Լավ՝ իշխանություն, վարչապետ, այդ գումարը չե՞ք կարողանում ստվերից բերել բյուջե, որ յուրաքանչյուրի գրպանն եք մտնում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ