Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդանանց» բուժկենտրոնի 24 միլիոնը նվազեցվել է` դառնալով 4 միլիոն

Նոյեմբեր 17,2016 17:51

«Վարդանանց» բժշկական կենտրոնը, որը պատկանում է «ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» ՍՊԸ-ին, իսկ այս ընկերությունը հիմնադրել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում բնակչության սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման համար, ՀՀ առողջապահության նախարարությունից կստանա 24 միլիոն դրամ:

ՀՀ առողջապահության նախարարությունը 25 բժշկական կազմակերպության հետ, որից մեկը «Վարդանանց» բժշկական կենտրոնն է, լրացուցիչ համաձայնագրեր է կնքել, ընդհանուր 134,0 մլն դրամի չափով:  Այս մասին գրում է «Հայկական ժամանակը» հղում անելով նախարարության կայքէջին:

Aravot.am-ը առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց, թե ե՞րբ է «Վարդանանց» բուժկենտրոնն ընդգրկվել այդ ցանկում եւ ինչպես է որոշվել գումարի չափը:

Նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին. «Ինչպես արդեն տեղեկացվել է, «դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» բժշկական օգնության եւ սպասարկման հիմնական ծառայությունների գները վերանայվել են` միջինում նվազելով 30%-ով` համապատասխանեցվելով  ազատ շուկայական գնագոյացման արդյունքում ձևավորվող գներին, ինչը հնարավորություն կընձեռի պետական բյուջեի սահմանափակ միջոցների հաշվին ավելի մեծ թվով շահառուներ սպասարկել։

Այս կապակցությամբ առողջապահության նախարարության կողմից սահմանվել են ծառայությունների արժեքներ եւ համաձայնեցվել են բոլոր կազմակերպությունների հետ: Նվազեցված գներով պետական պատվեր իրականացնել հրաժարվել է միայն ԿՄՀԻ ԲԱԿ Երեւան ախտորոշիչ կենտրոնը:  Այնուհետեւ, 134 մլն դրամ ավելացումները ըստ կազմակերպությունների հաստատվելուց հետո,  կազմակերպությունը հայտնել է իր համաձայնությունը հաստատված գներով պետական պատվեր իրականացնելու համար և նրա հետ կնքվել է պայմանագրի` գների իջեցման մասով հավելվածը:

Առանձին լրատվամիջոցներում շրջանառվում է՝ «պետության կողմից երաշխավորված անվճար  եւ արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում որոշակի գումար հատկացվել է Վարդանանց բժշկական կենտրոնին»:

Տեղեկացնում ենք, վերոնշյալ 25 կազմակերպությունների մեջ եղել է եւ «Վարդանանց» բժշկական կենտրոնը, որի հետ  2016թ-ին կնքվել է 24 մլն ՀՀ դրամի նախնական պայմանագիր, սակայն, հաշվի առնելով բժշկական կենտրոնի հնարավորություններն ու թողունակությունը, դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման գումարը նվազել է 20 մլն ՀՀ դրամով` այս պահին կազմելով 4 մլն. ՀՀ դրամ: Հարկ է նշել, որ կազմակերության 2015 թվականի նույն ծրագրով ֆինանսավորումը կազմել է 11.9 մլն. ՀՀ դրամ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930