«Մարտիկ» հիմնադրամի տոկոսները ինչպես են ծախսվում՝ մինչ օրս չգիտենք, մինչդեռ հիմնադրամը նախատեսված է եղել ռազմական կրթության, սպաների պատրաստման, զինվորականների առողջության, բարեգործության նպատակներով: Քանի՞ սպա եք պատրաստել, քանի՞ մարդու եք կրթության ուղարկել, այդպես էլ պատասխան չենք ստացել»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ նույն մտահոգությունը հայտնելով նաեւ բանակի մասին 1000-ական դրամ գանձելու ՊՆ նախագծի շուրջ:
«Ով գողանա շան տղա է… Նման բաներ են ասում, բայց մենք լսել ենք նման բաներ, մենք անցել ենք դրա միջով, բայց հերթական անգամ մեր համբերությունը փորձության են ենթարկում: Անգամ ամենախեղճ ընտանիքը չի զլանա տալ այդ 1000 դրամը, բայց կա դառը փորձ, որը հասարակությունը վերջին քսանհինգ տարում ձեռք է բերել դրամահավաքներից: Բյուջեն ծակ է ու դատարկ: Այդ գումարների ծախսման ուղղությունը մեկ էլ տեսար՝ մի օրենքի նախագծով կփոխեն: Սա հեռու չէ մեր կառավարությունից»,-մտահոգություն հայտնեց Անահիտ Բախշյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ