Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կառավարության անդամ լինելը լոտոյի նման մի բան է». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 17,2016 17:41

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է անում ձեր կառավարությունը, որ նախորդ կառավարությունը չէր անում. «Տպավորություն եմ ստանում, թե կառավարության անդամ լինելը լոտոյի նման մի բան է՝ տրանսֆերտները կաճեն, թե չեն աճի, արտաքին շոկ կլինի, թե չի լինի, սփյուռքահայ մեծահարուստները մի 200 մլն նվեր կտան, թե չեն տա: Եթե կտան՝ ցուցանիշները կապահովենք, չեն տա՝ կկտրենք: Բացի ծառայողական ավտոմեքենաների ծախսից, դա սուրբ է, դրան կպնել չի կարելի»:

Նա նաեւ հարցրեց՝ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Երեւան-Աշտարակ հատվածը ինչու եք պաշտոնապես բացել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ եւ մինչեւ հիմա այնտեղ շինարարությունը շարունակվում է, եւ բետոնյա բլոկների մոտ ծաղկեպսակների թիվը մեծանում է, մարդիկ են մեռնում, գիտե՞ք, ինչի՞ եք այդպես արել:

Վարդան Արամյանը պատասխանեց, որ տնտեսական աճ պետք է աշխատեն ստեղծել եւ իրենք դրա համար գործիքներ են դրել կառավարության ծրագրում:

Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության հետ կապված նախարարն ասաց, որ ցավում է, եթե կան պատահարներ: Նա ասաց, որ մենք ենթակառուցվածքների լուրջ խնդիր ունենք, պետք է դառնանք տարանցիկ: Վարդան Արամյանն ասաց, որ չի հասկանում, թե ինչ կապ ունի նախագահի մասնակցությամբ ճանապարհի բացումը նման պատահարների հետ. «Կապել, որ մենք մեկնարկել ենք, ես այդտեղ պատճառահետեւանքային կապ չեմ տեսնում: Միգուցե այդքան չեմ կարողանում հասկանամ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930