Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ում Հայաստանը դեմ է քվեարկել Ղրիմի վերաբերյալ ուկրաինական նախագծին

Նոյեմբեր 17,2016 17:26

Հայաստանը դեմ է քվեարկել Ղրիմի վերաբերյալ բանաձևի ուկրաինական նախագծին, որն ընդունվել էր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ սոցիալական, հումանիտար և մշակութային հարցերով երրորդ կոմիտեի կողմից, հաղորդում է «Նովոստի Արմենիան»:

Փաստաթուղթը, որում կոչ էր արվում թերակղզում մարդու իրավունքների ոլորտի միջազգային մոնիթորինգ անցկացնել, կքննարկվի Գլխավոր վեհաժողովում:

Քվեարկությանը մասնակցել են ՄԱԿ անդամ ոչ բոլոր երկրները: Նախագծին հավանություն է տվել 73 երկիր, դեմ են քվեարկել 23-ը, ևս 76-ը ձեռնպահ են մնացել: Մասնավորապես, կողմ քվեարկել են ԱՄՆ-ը և եվրոպական երկրների մեծ մասը, դեմ՝ Ռուսաստանը, Հայաստանը, Չինաստանը, Սերբիան, Կուբան, Ղազախստանը և այլ երկրներ:

Գործակալությունը գրում է, որ Հայաստանի ԱԳՆ-ն խոստացել է համապատասխան հայտարարություն տարածել:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930