Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այդ խնդիրը կարող է յուրաքանչյուրիս դուռը չոքել՝ ամեն օր». Ռուբեն Բաբայան

Նոյեմբեր 17,2016 17:09

«Մեծամասնությունն ասում է, որ գաղափարը լավն է, բայց մեխանիզմները չեն բավարարում: Հակասություն չեմ տեսնում»,-բանակի համար 1000 դրամ գանձելու աղմկոտ օրինագծի մասին այսպիսի կարծիք ունի Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:

«Կոռուպցիան վերանում է կոռուպցիոներներին հայտնաբերելով եւ պատժելով: Իրականում կոռուպցիան չի պակասում: Օրինակ՝ պետական գնումները ոտքից գլուխ կոռուպցիայի մեջ են»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր խոսելով օրինագծի կոռուպցիոն ռիսկերից՝ ասաց նա:

«Եթե առաջ ենք բերում ազգ-բանակ հասկացողությունը, այն կարող է իրականանալ միայն կամավոր սկզբունքով: Կամավոր նշանակում է՝ ես դառնում եմ այս երկրի տերը: Այդ խնդիրը կարող է յուրաքանչյուրիս դուռը չոքել՝ ամեն օր»,-նշեց Ռուբեն Բաբայանը:

Ըստ նրա՝ այս օրինագիծը ցույց է տալիս, որ իշխանությունը չի վստահում հասարակությանը. «Կարծում եմ՝ այդ պատճառով է դրվել պարտադիր գանձելու պայմանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930