Մոտ 2 ամիս առաջ ստեղծված «Երիտասարդ համաձայնություն» ՀԿ-ն միացել է «Միասնություն» համազգային շարժմանը։ ՀԿ ներկայացուցիչներն այսօր լրագրողների հետ հանդիպման էին եկել վիճակագրական ծառայության հրապարակած աղքատության եւ գործազրկության մակարդակը ներկայացնող թվերով, որոնք նրանց մտահոգիչ էին թվացել։ Լրագրողների հարցին, թե ինչ առաջարկներ ունեք այդ խնդիրներին լուծում տալու համար, կազմակերպության անդամ Սերգեյ Չաուշյանը պատասխանեց «Մենք աշխատում ենք Միասնություն համազգային շարժման հետ, գործում ենք այդ համակարգի շրջանակներում, ես հիմա չեմ կարող պատասխանել, թե կոնկրետ ինչ ծրագրեր ունենք, ինչ քայլեր ենք անելու»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ