Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2017-ին արտաքին պարտքը կլինի 6 մլրդ 245 մլն, այն էլ՝ եթե շոկ չլինի. Կառավարություն (Տեսանյութ)

Նոյեմբեր 17,2016 16:43

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում 2017-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ ունենք պաշտոնապես 40 տոկոսանոց ստվեր, որից հարկային դաշտ բերելու հետ կապված բյուջեի նախագծում խոսք չկա. «Տարիներ շարունակ այս դահլիճում մեզ համոզել են, որ ՀՆԱ-արտաքին պարտքի ցուցանիշը 50 տոկոսը չի անցնելու, վերահսկելի է եւ այլն: Առաջին անգամ այսօր հայտարարեցիք, որ 50 տոկոսն անցել է եւ 2 տոկոս էլ ավելանալու է»:

Արամ Մանուկյանի տեղեկություններով՝ շուրջ կես միլիարդ էլ արտաքին պարտքն այս տարի է ավելանալու:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց, որ աշխարհում երկիր չգիտի, որ 1 տարվա ընթացքում 40 տոկոսանոց ստվերը բերել է բյուջե ամբողջութամբ: Նա ասաց, որ եթե ագրեսիվ գործողություններ կատարեն եւ տնտեսվարողների կանխիկ հոսքերի մեջ խեղումներ մտցնեն՝ տնտեսական աճի վրա է ազդելու:

Ինչ վերաբերում է արտաքին պարտքին, նախարարն ասաց, որ պետական պարտք- ՀՆԱ անվանական ցուցանիշներով մենք կունենանք 5 մլրդ 849 մլն դրամ: Նախարարն ասաց, որ 2017-ին, համենայնդեպս, շոկ չեն ակնկալում, տնտեսական հետագա անկում չեն ակնկալում, որովհետեւ նախորդ տարիներին վերցրած պարտքերով հակազդել են շոկերին:

Նախարարն ասաց, որ Հայաստանը գնահատվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր: Մենք այն տիրույթում չենք, որ խիստ վտանգավոր պարտքի բեռ ունենք:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նույնպես արտաքին պարտքի մասին հետաքրքրվեց: Նախարարը պատասխանեց, որ 2017-ին ակնկալում են, որ արտաքին պարտքը կլինի 6 մլրդ 245 մլն դոլար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930