Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞նց եք բիզնեսին աջակցում. «Աշտարակ կաթ» չկա այսօր խանութներում. Մելքումյանը՝ նոր մենաշնորհի մասին

Նոյեմբեր 17,2016 16:31

2017-ի բյուջեի նախագծի քննարկումն է ԱԺ-ում:

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը քննադատեց. «Անվանական ՀՆԱ-ն 300 մլն դոլարով իջել է, ունենք 60 մլրդ թերհավաքագրում, տարվա վերջում 80 մլրդ-ի կհասնենք: Այսինքն, բազան լավը չի, գործիքները շարում եք, բայց միջավայրը ստանդարտ չի, չի աշխատում, դասական կանոններով չի լինի, պետք է ռեալությունը հաշվի առնեք, չեք առնում: Դրա վառ օրինակից մեկն այն է, որ մեր պետական կառույցները պիտի նայեին՝ կաթնամթերքի շուկայում 40-50 տոկոս ունեցող խաղացողը պրոբլեմներ ունի, «Աշտարակ կաթ» չկա այսօր խանութներում, մենք կունենանք 80 տոկոսանոց մոնոպոլիզացիա այդ շուկայում, ո՞րն է բա բիզնեսին աջակցելու մեր ունակությունները»:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց, որ առաջնայնությունը տալիս են մակրոտնտեսական կայունությանը: Նա օրինակ բերեց, որ եթե ուզում ենք ֆուտբոլային խաղ նայել, մինչ ֆուտբոլիստներին լավ մարզավիճակ տալը պետք է նախ դաշտը կարգի բերել, որտեղ խաղալու են: Որպեսզի խաղը ստացվի, խոտածածկույթը պետք է լինի որակյալ, հարթ:

ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյան էլ խնդրեց պարզ, մատչելի լեզվով ասել՝ մեր երկրի ուսանողների, ուսուցիչների, հասարակ քաղաքացիների վրա ինչպե՞ս կանդրադառնա այս բյուջեն:

Վարդան Արամյանը պատասխանեց, որ որեւէ ֆինանսների նախարար չի գտնի, որը առանձին-առանձին կասի, թե ուսանողի, ուսուցչի համար ինչ ազդեցություն կունենա բյուջեն: Նա ասաց, որ կարող է ասել, թե կրթության ոլորտի համար որքան գումար են հատկացրել, կրճատումներ չեն արել. «Այսօրվա 3.2 տոկոս աճը նշանակում է եկամուտների աճ, որը հասարակության տարբեր ոլորտների մեջ վերաբաշխում է ունենալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930