Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԵՄ-ն նորարարության համար» նոր նախաձեռնությամբ՝ ԵՄ և Արեւելյան գործընկերության երկրները խորացնում են համագործակցությունը նորարարության ոլորտի ուղղությամբ

Նոյեմբեր 17,2016 16:26

Երևան,17 նոյեմբերի 2016թ. Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հաանը, Հետազոտությունների, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կառլոս Մոեդաշը և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բելիարը Երևանում նոյեմբերի 17-ին Արեւելյան գործընկերության երկրների իրենց գործընկերների հետ միասին հայտարարեցին «ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնության մեկնարկի մասին:

«ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնության մեկնարկը տեղի ունեցավ Հայաստանում ընթացող Արեւելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության ութերորդ հանդիպման ժամանակ. Արևելյան գործընկերության վեց անդամ պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի նախարարները և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ քննարկեցին Արևելյան գործընկերության (ԱլԳ) հետագա զարգացումները, ինչպես նաև համագործակցության հիմնական ոլորտներին վերաբերող հարցեր:

Հանձնակատար Մոեդաշը նշեց. «Նորարարությունը կարևոր է մրցունակության և գլոբալ մարտահրավերներին՝ կլիմայի փոփոխությանը կամ կայուն զարգացմանն առնչվող հարցերին լուծում տալու համար: «ԵՄ-ն նորարարության համար» մեր նոր նախաձեռնությունը կհզորացնի Արևելյան գործընկերների նորարարական կարողությունները: Այն խթան կհանդիսանա նորարարական գաղափարների համար, կօժանդակի դեպի շուկա իրենց ճանապարհի ընթացքում՝ միևնույն ժամանակ մոտեցնելով ԵՄ-ում առկա գիտելիքին և կապերին:»

Հանձնակատար Հաանը նշեց, «Հետազոտությունների և նորարարության քաղաքականության մշակումն ու իրականացումը չափազանց կարևոր են մրցունակության բարելավման, տնտեսական աճի խթանման և աշխատատեղերի ստեղծման համար: Եվրամիությունը շարունակելու է օժանդակել Արևելյան գործընկերության երկրների ջանքերին՝ զարգացնելու իրենց գիտական և նորարարական ներուժը, ինչպես նաև հավասարվելու և ինտեգրվելու հետազոտական և նորարարական ընդհանուր առաջնահերթություններին համատեղ ծրագրերի միջոցով ինչպիսին է Հորիզոն 2020:»

«ԵՄ-ն նորարարության համար» նոր նախաձեռնության նպատակն է միավորել ԵՄ գործողությունները՝ աջակցելու ԱլԳ երկրների նորարարության կարողությունների զարգացման համար, մասնավորապես այն ձեռնարկների, որոնք ֆինանսավորվում են Հորիզոն 2020 կամ Եվրոպական հարևանության գործիքի միջոցով:

Հանձնակատարների և ԱլԳ վեց պետությունների հետազոտությունների և նորարարության հարցերով զբաղվող նախարարների միջև մանրամասն քննարկումներ եղան այդ ոլորտներում համագործակցության ընդհանուր մարտահրավերների և պատշաճ արձագանքման շուրջ: Նախարարները նաև անդրադարձան ԱլԳ և ԵՄ հետազոտությունների և նորարարության համակարգերի ավելի սերտ ինտեգրման հնարավորություններին և ԱլԳ պետությունների հետ և միմյանց միջև համագործակցության խթանմանը վերաբերող հարցերին: Այս ուղղությամբ առաջ շարժվելը ղեկավար մարմիններին, բիզնեսներին, մասնագետներին, ուսանողներին և հետազոտողներին կտրամադրի տեղաշարժի նոր հնարավորություններ և ի թիվս այլոց՝ կխթանի հետազոտող – արդյունաբերող գործընկերությունը:

ԱլԳ ոչ պաշտոնական երկխոսության ընթացքում մասնակիցները նաև հնարավորություն ունեցան անդրադառնալ անցյալ տարի Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ համաձայնեցված համագործակցության հիմնական ոլորտներում գրանցված առաջընթացին: Քննարկվեցին Եվրոպական հարևանության թարմացված քաղաքականության իրականացմանն առնչվող հարցեր. 2017թ. նոյեմբերին սպասվող ԱլԳ հաջորդ գագաթնաժողովին ընդառաջ՝ մասնակիցները նաև մտքեր փոխանակվեցին ԱլԳ արդյունավետության բարձրացման հնարավորությունների մասին: Նախարարները խոսեցին միջազգային և գլոբալ, մասնավորապես տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող անվտանգության հարցերի մասին:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930