Լրահոս
Օրվա լրահոսը

Այցելություն ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Նոյեմբեր 17,2016 16:18

Հայաստանում անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակում նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան այցելեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` անվտանգային նոր մարտահրավերների գծով օգնականի տեղակալ, դոկտոր Ջեյմի Շին և ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի Հայաստանի պատասխանատու Գվեն Վամոսը: Նրանց ուղեկցում էին ՀՀ ԱԳՆ-ի Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, քաղաքական գիտությունների թեկնածու Գագիկ Հովհաննիսյանը, նույն վարչության ՆԱՏՕ-ի բաժնի պետ, բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Իսրայելյանը և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ Սերոբ Բեջանյանը:

Հյուրերին ընդունեց ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի՝ գիտության գծով տեղակալ-Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Մանասյանը, ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանները:

02

Գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը հյուրերին ներկայացրեց Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի առաքելությունը, նպատակն ու հիմնական խնդիրները: Ծավալված զրույցի ընթացքում դոկտոր Քոթանջյանը և ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանները մանրամասն ներկայացրեցին Համալսարանի գիտակրթական ծրագրերը: Նշվեց, որ ՊԱՀՀ-ում զգալի տեղ է հատկացվում կիբեռանվտանգությանը և տեղեկատվական ռեսուրսների կառավարմանը: Դրանց է միտված նաև ՊԱՀՀ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի հիման վրա Կիբեռանվտանգության և տեղեկատվական ռեսուրսների կառավարման ինստիտուտի ստեղծման ծրագիրը: Ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը հյուրերին ներկայացրեց Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի պետ Արման Գրիգորյանը:

Դոկտոր Շին բարձր գնահատեց Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հետազոտական և կրթական ծրագրերը` վստահություն հայտնելով, որ դրանք էական նպաստ կբերեն ՀՀ պաշտպանական-անվտանգային համակարգի արդիականացմանը:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930