Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աղքատությունը նվազել է. պատգամավորները չեն ոգեւորվում ու չեն հավատում (Տեսանյութ)

Նոյեմբեր 17,2016 16:14

2017-ի բյուջեի նախագծի քննարկումն է ԱԺ-ում: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ աղքատությունը նվազել է, 30 տոկոսից իջել է:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես ոգեշնչման պատճառ չեմ տեսնում, որովհետեւ ես չեմ կարծում, որ աղքատությունը մեզանում նվազել է: Եթե նվազել է, բերեք այն ցուցանիշները, ինչի հիման վրա է նվազել: Ոչ մարդկանց կենսամակարդակն է բարելավվել, ոչ եկամուտներն են ավելացել, մուրացկանների թիվը փողոցներում, որ տեսնում ենք, չի բերում մեզ այն վստահության, որ աղքատության թիվը նվազել է»:

Նա նաեւ հարցրեց՝ այս պահին ստվերը մեր տնտեսության մեջ պաշտոնապես քանի՞ տոկոս է եւ ի՞նչ քայլեր է արել ձեր կառավարությունը՝ ստվերը բացահայտելու համար:

Նա ասաց, որ հասկանում է, կախարդական փայտիկ չունեն, բայց ստվերի եւ մենաշնորհների դեմ պայքարելու համար կախարդական փայտիկ պետք էլ չէ, ընդամենը պետք է բերել նրանց հարկային դաշտ եւ առաջը փակել:

Վարդան Արամյանը պատասխանեց, որ երբ ասում են աղքատությունը նվազել է, նկատի ունեն, որ նվազման միտում է նկատվում, բայց աղքատության մակարդակն էլի մտահոգող է: Ինչ վերաբերում է ստվերին, նա ասաց, որ եթե իմանայինք ինչքան է ստվերը, ուրեմն դա ստվեր չի, դա իրականում կլինի ֆորմալ հատված: Ստվերի մասին գնահատականներ կան: Նա ասաց, որ ՀՆԱ-ի հաշվարկի մեջ 30 տոկոս է գնահատվում:

Նաիրա Զոհրաբյանը չհամաձայնեց՝ ստվերը մոտ 50-55 տոկոս է: Թե կառավարությունն ինչ քայլեր է արել՝ Վարդան Արամյանն ասաց, որ մեկ ամսում հնարավոր չէ ստվերը բերել հարկային դաշտ, բայց իրենք փորձում են ճիշտ գործիքակազմով անել դա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930