Լրահոս
Օրվա լրահոսը

Դահլիճը երգում էր Ջիվանու երգերը

Նոյեմբեր 17,2016 16:05

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 16-ին նշվեց աշուղ Ջիվանու 170-ամյակը: Հանդիսությունը կազմակերպել էր «Սայաթ –Նովա» համույթը և «Ջիվանու անվան աշուղական դպրոցը», որոնց հիմնադիրն է ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը: Երեկոն վարում էին Սարգիս Նաջարյանն ու Կարինե Սարգսյանը: Աշուղ Ջիվանին ազգայնացրեց համաարևելյան աշուղական արվեստը, իր ներդրումն այս գործում արժեքավոր է: Ցարական կարգերից ճնշված Ջիվանին հաճախ իր երգերը գրել է այլաբանորեն՝ աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդին համեմատելով ծիրանի ծառի հետ: Աշուղ Ջիվանին գրել է սիրային, խոհափիլիսոփայական, իր ժամանակի բոլոր տեսակի խնդիրներին անդրադարձող երգեր:

jivani1

«Նապաստակն առյուծի դեմ կռիվ է ելել, խելքի աշեցե՛ք, մեծն մարդիկ են խելքին եզրին կանգնած, ասպարեզը համբակներին է թողած, խելքի աշեցե՛ք»:

Ջիվանու երգերի մեծ մասը մեզ հասել է Թովմաս Պողոսյանի միջոցով, որը գրի է առել դրանք: Դահլիճը երգում էր կատարողներին հավասար:

Ջիվանին անդրադարձել է մարդկային բոլոր զգացմունքներին. «Քանքարավոր ընկեր, ինձ մի՛նախանձիր , իմ բանջարս քու հանճարիդ վնաս չէ.. »:

jivani2

Համերգի ընթացքում Ջիվանու երգերը ներկայացվել են առանց մշակման, բնագրերով:

Աշուղն անդրադարձել է համամարդկային թեմաների. «Ամեն ազգ ունի իրեն հավատ, չի՛ կարելի ասել մեկին վատ»:

Համերգի ընթացքում առաջին անգամ հնչեցին աշուղ Ջամալու հանելուկները, որոնք բեմադրված էին ներկայացման տեսքով: Համերգը եզրափակեցին Ջիվանու դպրոցի սաները՝ երգելով աշուղի ստեղծագործությունները :

Նելլի ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930