ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը դեռ չի որոշել`անդամակցե՞լ ՀՀԿ-ին, թե`ոչ: Այսօր խորհրդարանում, լրագրողների հարցերին ի պատասխան Արմեն Ամիրյանն ասաց. «Երկրի նոր խորհրդարանական կառավարման մոդելը ենթադրում է, որ ցանկացած նոր նախարար պետք է կրի նաեւ պատասխանատվություն կուսակցական առումով: Ժամանակ ունենք մինչեւ խորհրդարանական ընտրություններ»:
Լրագրողներից մեկը հարցրեց`մտավախություն չունե՞ք, որ անդամակցելով վարկաբեկված կուսակցությանը, հասարակության կարծիքը Ձեր նկատմամբ կփոխվի: Նախարարը հորդորեց`«որակումներ տալ պետք չէ»:
Արմեն Ամիրյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ին անդամակցելու պարտադրանք չկա . «Որեւէ կուսակցության անդամ, կուսակցության անդամ է դառնում սեփական կամքով, եւ նրան ոչ թե առաջարկում են, ճնշում են, այլ սեփական կամքով»:
ՀՀԿ-ին անդամակցելու դիմում Արմեն Ամիրյանը դեռեւս չի գրել, բայց իրեն «հոգեհարազատ» է ՀՀԿ-ի գաղափարախոսությունը:
Կարդացեք նաև
Մանրամասները`տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ