Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

էլեկտրոնային միասնական առողջապահական տեղեկատվական համակարգը` արդյունավետ կառավարման նոր նշաձող

Նոյեմբեր 17,2016 15:20

Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային միջոցառման ժամանակ հայկական ընկերությունները և պետական կառույցների ներկայացուցիչների լուծումները արժանացան բարձր գնահատականի՝ ճանաչվելով լավագույնը:

Պետական հատվածից «Լավագույն ՏՏ Ծրագրի առաջարկ» ճանաչվեց Հայաստանի էլեկտրոնային միասնական առողջապահական տեղեկատվական համակարգի նախագիծը:

Հայաստանի էլեկտրոնային առողջապահության նախագիծը մեկնարկել է դեռևս 2007 թվականին` ՀՀ առողջապահության նախարարության և Կենտրոնական բանկի ջանքերով: Այս ընթացքում սահմանվել են համակարգի գործունեության նպատակները, հայեցակարգը, պայմանները, խնդիրները և այլն: 2010 թվականին այն ներկայացվել է ՀՀ կառավարությանը, անցել լրամշակման և կատարելագործման տևական ճանապարհ: 2015 թվականի նոյեմբեր- դեկտեմբերին անցկացվել է պիլոտային փորձարկում, և այս տարվա մայիս-հունիսին կառավարության կողմից ընդունվել է ծրագրի վերջնական տարբերակը:

Ներկայումս տարվում է աշխատանք 2017 թվականի հունվարից Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգը ներդնելու ուղղությամբ: Սկզբնական փուլում այն կգործի պետական պատվերի ապահովման շրջանակում: Միասնական առողջապահական համակարգը ներառելու է Հայաստանի բնակչության առողջապահական քարտերը` էլեկտրոնային տարբերակով: Սա արդյունավետ կառավարման լիովին նոր մակարդակ է, որը նպատակահարմար է թե’ վերահսկողության իրականացման և արդյունավետ կառավարման, թե’ բնակչության հարմարավետության տեսանկյունից: Այն հնարավորություն կտա ի վերջո կառավարել և զտել անիմաստ և կրկնակի հետազոտությունները, վերահսկել պետպատվերի իրականացումը, բացառել անհարկի դեղատոմսերի դուրսգրումը, արդյունքում` նպատակային բաշխել բյուջեն: Մասնագետների դիտարկմամբ` սա առողջապահության համակարգում ստվերային գործունեությունը բացառելու և վերացնելու ամենաօպտիմալ տարբերակն է: Հայաստանի էլեկտրոնային միասնական առողջապահական տեղեկատվական համակարգը բազմաթիվ ծրագրային հնարավորություններ ունի` միտված բարելավելու, կանոնակարգելու և նոր որակ հաղորդելու մեր երկրում առողջապահության քաղաքականության իրագործմանը:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930