«Բնական է, ինքնարժեքի մեջ էլեկտրաէներգիայի եւ գազի ծախսը էական է կազմում, դրական էֆեկտ կտա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատրյանն` անդրադառնալով գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող նվազեցումներին: Դրանք, ըստ պատգամավորի, կբերեն ինքնարժեքի նվազման, ինչն էլ կնպաստի արտադրության եւ արտահանման ծավալների աճին: Նա խնդիր չի տեսնում նրանում, որ ոչ բոլոր ջերմոցային տնտեսություններն են գրանցված որպես այդպիսիք: Նկատենք, որ արտադրողների, ջերմոցային տնտեսությունների համար նախատեսվում են այլ սակագներ: Պատգամավորը սա նույնիսկ դրական է համարում: Հույս ունի, որ գյուղացիներն այլեւս կձգտեն հարկային դաշտում արտոնյալ պայմաններով աշխատել:
Ինչո՞ւ ավելի վաղ չէր նվազեցվում սակագները, եթե դրա հնարավորությունը կար, մեր հարցին ի պատասխան՝ Լյովա Խաչատրյանը մի անեկդոտ հիշեց:
Մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ