Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ մոդել համաժողովը Երևանում համախմբել է հայ երիտասարդությանը՝ բանակցային հմտությունները կատարելագործելու նպատակով

Նոյեմբեր 17,2016 15:02

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի 2016թ. – Մոտ հիսունութ երիտասարդ Հայաստանից հավաքվել էին այսօր Երևանում մեկնարկած ԵԱՀԿ հիմնական որոշում կայացնող մարմիններից մեկի՝ Մշտական խորհրդի երկօրյա դերախաղի շրջանակներում՝ զարգացնելու բանակցությունների, դիվանագիտության և հակամարտությունների կանխարգելման ոլորտներում իրենց հմտությունները և ընդլայնելու գիտելիքները ԵԱՀԿ մասին:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված երկօրյա ԵԱՀԿ մոդել համաժողովի ընթացքում մասնակիցները կքննարկեն հիպոթետիկ երկրներ Դալութիայի և Վարբիայի միջև դիվանագիտական հարաբերությունները, որոնք տարածքային վեճերին և կիբեր-անվտանգությանն առնչվող խնդիրներ պետք է լուծեն: Այս վարժության նպատակը երիտասարդներին առձեռն փորձի հնարավորություն ընձեռելն է՝ այնպիսի կարևորագույն խնդիրների հետ գործ ունենալիս, որոնց հետ պետություններն առերեսվում են տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում: «ԵԱՀԿ մոդել համաժողովի կազմակերպումը Հայաստանում բարի ավանդույթի է վերածվել, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին գործածել և բարելավել իրենց բանակցային հմտությունները»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Արգո Ավակովը:

«Համաժողովն ապացուցել է, որ արդյունավետ միջոց է՝ ԵԱՀԿ արժեքները երիտասարդների շրջանում խթանելու հարցում: Այն նաև թույլ է տալիս երիտասարդությանը համախմբվել և փորձել խաղաղ բանակցությունների միջոցով կոնսենսուսի հասնել» :

Նախքան ԵԱՀԿ մոդել համաժողովը, մասնակիցները բանակցային հմտությունների, հրապարակային խոսքի, ինչպես նաև ԵԱՀԿ և դրա գործունեության և կիբեր-անվտանգության մասին դասընթացներ են անցել: Դերախաղային վարժության նպատակը Հայաստանի երիտասարդությանը երկրի համար կարևոր հարցերի մեջ ներգրավելն է: Այն նրանց հնարավորություն է տալիս հանդես գալ որպես դեսպաններ և հասնել համաձայնության, որը համապատասխանում է բոլորի շահերին:

Անցած ամիս ևս մեկ ԵԱՀԿ մոդել համաժողով էր կազմակերպվել Հայ-ռուսական համալսարանի ուսանողների համար: Այդ դերախաղային վարժության քննարկման առարկան երկու հիպոթետիկ պետությունների միջև ազգային փոքրամասնություններին առնչվող խնդիրների լուծումն էր: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ԵԱՀԿ մոդել համաժողովներ է կազմակերպում՝ սկսած 2008 թվականից:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930