Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ-ում խնդիրները քիչ չեն և կա ապաինտեգրման վտանգ. Լուկաշենկո

Նոյեմբեր 17,2016 14:45

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունում «քիչ չեն խնդիրները», և մտավախություն է հայտնել, որ կարող է սկսվել ապաինտեգրման գործընթաց, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեր Եվրասիական տնտեսական միությունում 30-40 տոկոսով ապրանքաշրջանառության նվազումն արդեն ինքնին ամեն ինչ ասում է: Նշանակում է՝ այստեղ մեր խնդիրները քիչ չեն, և այդ մասին խոսում են բոլոր նախագահները… Առաջիկայում, եթե մենք չմշակենք այս իրավիճակից դուրս գալու կանոնավոր ծրագիր, վախենամ, որ կսկսվի որոշակի ապաինտեգրում, ինչը ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

Լուկաշենկոն նաև հարցադրում է կատարել՝ արդյոք գոհ են ԵԱՏՄ նոր անդամները, հատկապես Ղրղըզստանը: «Ես նրանց միանգամայն հասկանում եմ և շատ հարցերում պաշտպանում եմ՝ որ եթե մենք ընդունել ենք նրանց միություն, ապա պետք է հավասար իրավունքներ տալ: Ստացվում է, որ նրանք մեկ չեն կարող տավարի միս մատակարարել Ղազախստան, մեկ անասունը տեղափոխել, մեկ էլի ինչ-որ խնդիրներ են առաջ գալիս: Այդ դեպքում հարց է առաջանում. ինչու՞ ենք ընդունել՝ իմանալով, որ խնդիրներ են լինելու: Իրավական քայլը կատարել ենք, իսկ փաստացի սկսում ենք արգելակել Եվրասիական տնտեսական միության հետ այդ պետությունների համագործակցությունը… Քիչ չեն խնդիրները նաև «ծերերի»՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի մոտ»,- ասել է Լուկաշենկոն:

Նա նշել է, որ ոչ մի դեպքում չի կարելի թույլատրել «առևտրային պատերազմներ»: «Մեզ մոտ դեռ շատ սպիտակ հետքեր կան, որոնք պետք է լցնել, բայց մեր պետությունների մոտ տարբեր շահերի առկայության պատճառով երկար ժամանակ դա չի հաջողվում»,- ասել է Բելառուսի նախագահը:

Միաժամանակ, նա նշել է, որ այդ խնդիրները «աղետալի բնույթ» չեն կրում, և ցանկության դեպքում դրանք հնարավոր է հաղթահարել:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930