Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատգամավորը վերարտադրության նախաշեմին

Նոյեմբեր 17,2016 14:32

Ազգային Ժողովի 5-րդ գումարման ավարտին մնացել են հաշված օրեր և բնական է նոր ընտրական օրենսգրքի ընդունումից հետո առավել դժվար է լինելու պահպանել պատգամավորի մանդատը կամ աթոռը…: Մի խոսքով, վերարտադրվելը առավել մեծ ջանքեր է պահանջելու:

Պատգամավորներից ոմանք կնախընտրեն մանդատը հանձնել զավակներին, իսկ նոր սերնդի ներկայացուցիչները մեղմ ասած ամեն ինչ կանեն նորից ԱԺ-ում հայտնվելու համար: Մանդատը կամ աթոռը նոր հնարավորություններ և հորիզոններ է բացում այդ անհոգ աշխատանքում, ավելի ստույգ զբաղվածությունում:

Ազգային Ժողովում վերարտադրվելը իրենց ցանկությունն է, իսկ հասարակության խնդիրն է՝ անուն առ անուն ճանաչել նրանց և արժանավույն գնահատել: Պատգամավորներից ամեն մեկը յուրովի ճանապարհ է անցել մինչև հասել և հայտնվել է ԱԺ-ում:

2013թ. նոր սերնդի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ է ճանաչվել Վահե Էնֆիաջյանը՝ ըստ ԱԺ-ի կայքի տեղեկատվության: Կարծում եմ, 2015թ. փետրվարի 12-ին նա, իբրև ազդեցիկ քաղաքական գործիչ, ձայն չի հանել:

Փորձենք ծանոթանալ և տեղեկանալ, թե ինչ փորձառությամբ և ինչ նոր գաղափարներով է ցանկանում ԱԺ-ում վերարտադրվել վերը հիշատակված պատգամավորը:

1992թ-ին 14 տարեկան հասակում ապագա պատգամավոր Վ.Էնֆիաջյանը ավարտել է Երևանի բիզնես-դպրոցը: Ի դեպ, այդ դպրոցի հետագա գոյության մասին ներկայումս բացակայում է որևէ տեղեկություն: Իսկ մինչև բանակ զորակոչվելը շուրջ 4 տարի կենսագրականում բաց էջ է…:

1999թ. ընդունվել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը և նույն թվականին դարձել այդ բուհի գիտական խորհրդի անդամ: Նման պրակտիկա երբևէ չի նշմարվել հանրապետությունում գործող որևէ պետական բուհում:

2003թ. ավարտել է վերը հիշատակված համալսարանը: Ի դեպ, մասնավոր բուհերի հավատարմագրման իրական գործընթացը սկսվել է ավելի ուշ:

2004-2009թթ., փաստորեն բուհը ավարտելուց անմիջապես հետո, նշանակվել է այդ բուհում պրոռեկտոր՝ դարձյալ եզակի դեպք բուհական համակարգում:

2009թ. ընտրվել է ԱԺ-ի պատգամավոր՝ ԲՀԿ-ի համամասնական ընտրակարգով:

Պատգամավորը ԱԺ-ում փորձել է իրեն դրսևորել տարբեր՝ «Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի», «Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի», «Եվրոպական ինտեգրման հարցերի», «Արտաքին հարաբերությունների» մշտական հանձնաժողովներում:

Անդամակցում է միջխորհրդարանական հանձնաժողովներին՝ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բարեկամական խմբերում:

Այս օրերին Ազգային Ժողովում քննարկվում է «Հաշմանդամության կամ զոհվելու դեպքում զինծառայողների օգտին ապահովագրական վճարումների մասին» օրինագիծը:

Պատգամավոր Վ.Էնֆիաջյանը ինքնատիպ (օրիգինալ) երևալու նպատակով առաջարկել է աշխատավարձի 1%-ը՝ արհմիութենական մասնահանումները ուղղել բանակի կարիքներին:

Ահա հենց այստեղ տեղին է նկատել, որ պատգամավորը Եվրամիության խորհրդարանական գործընկերների հետ և Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում ունեցած բազմաթիվ հանդիպումներում չի կարողացել ճիշտ գնահատել Եվրոպական արժեհամակարգում աշխատողների սոցիալական շահերի պաշտպանության խնդիրները, որոնք ամրագրված են Աշխատանքի Միջազգային Կազմակերպության կոնվենցիաներում:

Հավանաբար, պատգամավորը ամբողջությամբ ծանրաբեռնված լինելով գործուղումներով և ԱԺ-ի բազմաբնույթ հանձնաժողովներում ներկայանալի լինելու հանգամանքով, չի կարողացել գտնել ժամանակ ծանոթանալու ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան դրույթներին և «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

Ինչ խոսք, Ազգային Ժողովում վերարտադրվելու գայթակղությունը մեծ է, սակայն այդ նպատակին հասնելու համար, կարծում եմ, դժվար չի լինի Վահե Էնֆիաջյանին, իբրև տնտեսագիտության թեկնածու, ծանոթանալ ՀՀ-ում գործող օրենքների պահանջներին և այն յուրացնել:

Կարծում եմ, այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փնտրտուքի մեջ է, և ԱԺ-ի առաջիկա ընտրությունների նախաշեմին պատգամավորը ճիշտ նախընտրական թիրախ չի ընտրել…:

«Ազգ-բանակ» ծրագրի շրջանակներում իրական օգնություն կարող է ծառայել, եթե ԱԺ-ի պատգամավորների աննպատակ շրջագայությունները մի փոքր կրճատվեն և այն բարձրաձայնի պատգամավորը:

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական

կազմակերպությունների ճյուղային

հանրապետական միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հրաչ says:

    Ինքին սույն անձի մասին առաջին անգամ եմ լսում և վրիպումներն ու հղումներն անթույլատրելի շատ են, կանդրադառնամ թերևս մեկին`
    փետրվարի 12-ից հետո տեղի ունեցած զարգացումներին:
    Տեղադրում եմ ԲՀԿ Երիտասարդների Միության հայտարարությունը` https://news.am/arm/news/253540.html
    Ի դեպ Վահե էնֆիաջյանը հանդիսանում է կառույցի հիմնադիր-ղեկավարը
    Անընդունելի է, երբ պատգամավորի մասին սխալ տեղեկություններ տարածելու հարթակ է տրվում յուրաքանչյուր անձի:

  2. Lianna says:

    Եթե գրառում եք կատարում Վահե Էնֆիաջյանի կենսագրությունից, ապա պահեք ձեզ արժանապատիվ մարդու նման և մի բաց թողեք կենսագրությունից հատվածներ և մի փորձեք դրանք ներկայացնել որպես մութ անցյալ։ Այցելեք ՀՀ ԱԺ պաշտոնական էջ և կծանոթանաք Վահե Էնֆիաջյանի ամբողջ կենսագրությանը։

  3. Արմեն says:

    Պարոն Էնֆիաջյանի առաջարկը շատ արդիական և հիմնավոր առաջարկ է բանակի զարգացման և բարգավաճման համար և այս հոդվածում կատարված այն հղումները Եվրապական կամ այլ պետության սկզբունքների հետ կապված ոչ մի առնրություն չունի ԽՍՀՄ ժամանակ ստեղծված ներկայումս իրեն վերապահված գործառույթներ չիրականացնող արհմիությունների հետ առավել ևս այն դեպքում երբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրենց սպառած արհմիություների փոխհարեն ՀՀ Կառավարության կողմից 29.12.2011թ. <> թիվ 1917-Ն որոշման արդեն իսկ գործում է մի համակարգ, որն շատ թե քիչ կարգավորում է աշխատողների առողջապահության, ինչպես նաև արձակուրդային հանգստ անցկացնելու հաամար որոշակի ծավալով փոխհատուցման ծախսերի հարցը, քանզի արհմիությունները ներկայիս տեսքով և Եվրոպական նորմերին համապատասխան գործառույդ փաստացի ուղղակի չեն իրականացնում: ՈՒստի բանակի զարգացման համար անհրաժեշտ է նման կառույների վերակազմակերպում` ստեղծելով մի նոր կառույց որն կնպաստի բանակի զորացմանը և ուժեղացման համար:
    Այ առումով պարոն Վահե Էֆիաջյանի նոր մոտեցումները և առաջարկը յուրովին առդիական է և պետք է դրական արձագնաք առաջացնի հանրության մեջ:

  4. Արմեն says:

    Պարոն Էնֆիաջյանի առաջարկը շատ արդիական և հիմնավոր առաջարկ է բանակի զարգացման և բարգավաճման համար և այս հոդվածում կատարված այն հղումները Եվրապական կամ այլ պետության սկզբունքների հետ կապված ոչ մի առնրություն չունի ԽՍՀՄ ժամանակ ստեղծված ներկայումս իրեն վերապահված գործառույթներ չիրականացնող արհմիությունների հետ առավել ևս այն դեպքում երբ Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. <> թիվ 1917-Ն որոշմամբ արդեն իսկ գործում է մի համակարգ, որն շատ թե քիչ կարգավորում է աշխատողների առողջապահության, ինչպես նաև արձակուրդային հանգստ անցկացնելու հաամար որոշակի ծավալով փոխհատուցման ծախսերի հարցը, քանզի արհմիությունները ներկայիս տեսքով և Եվրոպական նորմերին համապատասխան գործառույդ փաստացի ուղղակի չեն իրականացնում: ՈՒստի բանակի զարգացման համար անհրաժեշտ է նման կառույների վերակազմակերպում` ստեղծելով մի նոր կառույց որն կնպաստի բանակի զորացմանը և ուժեղացման համար:
    Այ առումով պարոն Վահե Էֆիաջյանի նոր մոտեցումները և առաջարկը յուրովին առդիական է և պետք է դրական արձագնաք առաջացնի հանրության մեջ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930