Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանը կսպասի սակագնի սահմանմանը (Տեսանյութ)

Նոյեմբեր 17,2016 14:35

«Այս պահին դեռ չկա սակագնի չափը, այդ պատճառով հստակ բան ասել չեմ կարող: Բայց ինչքան էլ որ պակասի`օգուտ է տնտեսությանը եւ ժողովրդին»,- Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը: Հարցն այն մասին էր, որ հավանաբար դեկտեմբերի 1-ից կունենանք գազի սակագնի նվազում, իսկ հունվարի 1-ից`նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի: Ընդ որում, արտադրող հիմնարկ-ձեռնարկությունների համար առանձին սակագներ են նախատեսված:

Հիշեցնենք, գազի գնի նվազեցման մասին վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել էր ավելի վաղ`կառավարության նիստում`զարմանք արտահայտելով սահմանից-սպառվող շղթայում կորուստների, ձեւավորվող սակագնի շուրջ: Ի դեպ, դեռ մեկ տարի առաջ խորհրդարանական «գազի» հանձնաժողովի ընդդիմադիր անդամները հստակ հաշվարկներ էին ներկայացրել`սակագների նվազեցման հնարավորությունների, անգամ չափի մասին: Այդ հաշվարկներով նախատեսվում էր ավելի նվազում, քան այժմ է ենթադրվում: Մեր զրուցակիցն այս ամենի մասին չի խոսում:

Թե ինչո՞ւ նախորդ կառավարությունները չէին գնում այս քայլին`Հակոբ Հակոբյանը չի ցանկանում խոսել: Հորդորում է`հարցն ուղղել նախորդ վարչապետներին: Ի դեպ, նախորդ վարչապետներին նա չի փնովում: Իսկ նոր վարչապետի հետ հույսեր կապում է`անգամ իր սեփականություն հանդիսացող ընկերությանն, ինչպես ինքն է պնդում, անօրինական կերպով տուգանելուց հետո: Համենայնդեպս, քաղաքական ենթատեքստ չի տեսնում այդ ամենում:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930