«Այստեղ մենք 3-4 մլրդ-ի կռիվ ենք անում, ԿԲ-ի բյուջեն 33 մլրդ է, 15 մլրդ-ի շինարարություն է անում: Ո՞վ է տեսել, որ ԿԲ-ն շինարարություն անի»,- երեկ ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, խոսելով 1000 դրամ պարտադիր վճարի մասին՝ հորդորեց այդ փողը ԿԲ-ից վերցնել: Նա վկայակոչեց նոր Սահմանադրությունը, որով ԿԲ-ն շինարարության գործառույթ չունի, բայց անում է. «Ինչո՞ւ պետք է ԿԲ-ն 31 մեքենա ունենա»:
Այսօր Aravot.am-ը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից պարզաբանում խնդրեց՝ Բագրատյանի այս քննադատության վերաբերյալ: Նա պատասխանեց. «Մենք շինարարության գործառույթ չունենք, մի հավատացեք: Բագրատյանի ասածների 90 տոկոսը աբսուրդ է: Շինարարությունը ո՞նց կարող ենք մենք անենք: Հիմա Դիլիջանում թունել ենք սարքում, անում է համապատասխան կազմակերպությունը, հո մենք չե՞նք անում: Բացի դրանից, շինարարություն եթե չլինի, մենք ո՞նց կարող ենք բունկեր կառուցել կամ մի բան: Բագրատյանի ասածներին լուրջ մի վերաբերվեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ