Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը հաճույքով կվճարի». Գրիգորի Մարգարյանն ու Սամվել Ալեքսանյանը՝ 1000 դրամ վճարի մասին

Նոյեմբեր 17,2016 13:46

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Գրիգորի Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշը, խոսելով զինծառայողների համար յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ պարտադիր վճարի նախագծի մասին՝ ասաց. «Չեմ կարծում, որ այդ 1000 դրամը մեծ գումար է: Ժողովուրդը հաճույքով կվճարի, որովհետեւ վճարում է իր զինվորի համար: Եվ այստեղ փորփրել, ընկնել սենսացիաների հետեւից, թե գողացած գումարը տան: Էդ գողացած գումարը թողնենք մի կողմ, զոհված ազատամարտիկը զոհված ազատամարտիկ է»:

Նա ասաց, որ ինքը կոնկրետ երկու ձեռքով կողմ է, որ գողացված գումարները հետ տան. «Ով ուզում է, թող բերի: Դրա համար համապատասխան մարմիններ կան: Պատգամավորը չի բերելու էդ գումարը»:

Գրիգորի Մարգարյանը հիշեցրեց, որ իրենց աշխատավարձերից բանակի համար արդեն պահում են 6000 դրամ: Դա նախաձեռնվեց ապրիլյան պատերազմից հետո: Ըստ նրա, թալանված գումարը կապ չունի սահմանի վրա արյուն թափող զինվորի հետ. «Նա այնտեղ չի մտածում թալանված փողն ինչ եղավ»:

Հարկ է սա, տուրք է թե ինչ է՝ Գրիգորի Մարգարյանի խոսքերով՝ անունն ինչ ուզում եք դրեք. «Լավ, ասեք հոգու պարտք է, պարտավորվածություն է, մեր զինվորի պարտքն ենք մենք տալիս: Նա սահմանի վրա իր պարտքը տալիս է արյունով, մենք էլ որոշել ենք 1000 դրամով տալ»:

ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն էլ լրագրողներին ասաց, որ բանակին միշտ օգնել է ու կօգնի՝ առանց դրա մասին հայտարարելու. «Մի տեղ լսած կա՞ք, որ ում ինչ արել եմ՝ ասել եմ»:

Նա հորդորեց լրագրողներին թալանելու, գողանալու, թալանը հետ բերելու հետ կապված հարցեր իրեն չտալ. «Ինձ էդ ձեւ հարցեր մի տվեք, ես էդ հարցերի մեջ չկամ»:

Իսկ երբ լրագրողներն ասացին, որ ձեր անունն էլ է կապվում մենաշնորհների անօրինական դաշտի հետ՝ Սամվել Ալեքսանյանը թեման փակեց. «Վերջացրու, արդեն ուրիշ կռուգի մեջ մտար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930