Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանն Արտակ Շաբոյանին դատի կտա (Տեսանյութ)

Նոյեմբեր 17,2016 13:17

«Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը վրդովված է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեկ կայացրած որոշումից: Հիշեցնենք, գործարանը երեկ տուգանվել է 110 միլիոն դրամով`օգտագործելով շուկայի գերիշխող դիրքը`արտադրանքի գինը բարձրացնելու եւ գերշահույթ ստանալու պատճառաբանությամբ:

Գործարանի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը վրդովված է, քանզի ՏՄՊՊՀ-ն գործարանի տնօրինությանը չի ծանուցել սույն նիստի մասին, եւ իր բնորոշմամբ`«գաղտագողի» որոշում է կայացրել:

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Հակոբ Հակոբյանն ասաց, որ իր սեփականությունը հանդիսացող գործարանն աշխատում է օրենքի շրջանակներում եւ ինքը նման տուգանքի համար որեւէ պատճառ չի տեսնում: Գործարանն աշխատել է 5 տոկոս շահութաբերությամբ, իսկ գների բարձրացումից հետո շահութաբերությունը կազմել է 12,5 տոկոս: Հակոբ Հակոբյանը պնդում է, որ 12,5 տոկոս շահութաբերությունը գերշահույթ չէ:

Գործարանի տնօրինությունը ՏՄՊՊՀ-ի որոշումը կվիճարկի դատարանում: Ինքը`Հակոբ Հակոբյանը, կարծում է, որ այս որոշմամբ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն իր հեղինակությունն է ցանկանում բարձրացնել:

Ի դեպ, սա գործարանին խոշոր տուգանքի երրորդ դեպքն է:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ ArmLur.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930