Լրահոս
Օրվա լրահոսը

«Էսպիսի բա՞ն». Գալուստ Սահակյանը հրապարակավ նկատողություն արեց կառավարությանը (Տեսանյութ)

Նոյեմբեր 17,2016 13:08

Այս պահին ԱԺ նիստում 2017-ի բյուջեի նախագծի քննարկումն է: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նայելով դահլիճում կառավարության դատարկ աթոռներին՝ նկատողություն արեց կառավարությանը. «Այս տարիների ընթացքում առաջին անգամ եմ տեսնում, որ բյուջե ենք քննարկում եւ կառավարությունը այստեղ չի: Էսպիսի բա՞ն: Զարմանալի պատմություն է»:

Վարդան Այվազյանը տեղից խորհուրդ տվեց. «Հետաձգե՛ք, պարոն Սահակյան»:

Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց. «Պարոն Սահակյանը գիտի ինչն է հետաձգում, երբ է հետաձգում եւ ինչի համար է հետաձգում»:

Գալուստ Սահակյանը ձայնը տվեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանին: Նա ներողություն խնդրեց կառավարության անդամների փոխարեն՝ ասելով, որ «իմ գործընկերները ճանապարհին են, անպայման ներկա կգտնվեն այս կարեւոր փաստաթղթի քննարկմանը»:

Նա հորդորեց սա չընդունել որպես անհարգալից վերաբերմունք՝ ԱԺ-ի նկատմամբ»:

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը գործուղման է, իսկ կառավարության մյուս անդամներն անհայտ պատճառներով չեն եկել ԱԺ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930