Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Մարաշլյան. «Հայրենադարձության մասին օրենքի նախագիծը» մինչ օրս չի քննարկվել խորհրդարանում. «Փաստ»

Նոյեմբեր 17,2016 13:01

Հատված «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի ղեկավար Վարդան Մարաշլյանի հարցազրույցից:

– Պարոն Մարաշլյան, հայրենադարձությանը նպաստող միջավայրի ստեղծման խնդիր ունե՞նք Հայաստանում։

– Հայրենադարձությանը նպաստող միջավայրի ստեղծման խնդիր ունենք ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում։ Հայաստանի իշխանությունները, ընդդիմությունը և սփյուռքյան կազմակերպությունները իրենց ծրագրերում չունեն հայրենադարձությունը որպես օրակարգային հարց։ Իհարկե, դրական միտումներ կան, սկսում են հասկանալ, թե որքան կարևոր է հայրենադարձության խնդիրը թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի համար։

Սփյուռքի նախարարությունը տարիներ առաջ մշակել էր «Հայրենադարձության մասին օրենքի նախագիծը», որը մինչ օրս չի քննարկվել խորհրդարանում։ Նախևառաջ պետք է սկսել հայրենադարձի կարգավիճակ ունենալուց։ Հայաստանն ունի շատ կարևոր երկքաղաքացիության համակարգ, բայց այն ուղղակի կապ չունի հայրենադարձության հետ։ Կարգավիճակ չունենալու պատճառով մենք հստակ պատկերացում չունենք, թե ով է հայրենադարձը, չկա վերլուծություն, թե քանիսն են Հայաստան եկել, քանիսը՝ գնացել Հայաստանից։

Մեր երկիրը չունի մասսայական հայրենադարձության համար հնարավորություններ։ Պետք է ստեղծվի մի համակարգ, որը հայրենադարձներին կօգնի ավելի հեշտ ինտեգրվել Հայաստանի օրենքներին և միջավայրին։

Շատ ողջունելի է, որ նոր ձևավորված կառավարությունը մեզ հետ բանակցությունների մեջ է, մեր մի քանի առաջարկություններ արդեն ընդգրկվել են կառավարության նոր ծրագրի մեջ։ Դրանցից մեկը անձնական իրերի տեղափոխման կարգի հարցն է, որն այսօրվա դրությամբ խայտառակ վիճակում է, և լուրջ խնդիրներ է ստեղծում այն մարդկանց համար, ովքեր ուզում են տեղափոխվել Հայաստան։

Լիլիթ ՎԱՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930