Լրահոս
Օրվա լրահոսը

Լեոնիդ Ներսիսյան. Ռուս փորձագետների մեծ մասը Հայաստանի ԶՈՒ-ի մասին գիտեն մի փոքր ավելի, քան ոչինչն է. «Փաստ»

Նոյեմբեր 17,2016 12:42

Հատված ռուսական «Новый оборонный заказ. Стратегии», ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի հարցազրույցից:

Ինչո՞ւ է Հայաստանը որոշել ձեռք բերել «Тигр» զրահամեքենաներ եւ «Игла-С» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ։ Դրանք ի՞նչ առավելություններ ունեն։

– Հայաստանն ունի բավականին մեծ թվով դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, այդ թվում՝ «Игла-С»: Այս զինատեսակն իսկական մղձավանջ է հակառակորդի ուղղաթիռների ու գրոհային օդուժի համար։ Օրինակ, Ուկրաինայում աշխարհազորայինները դրանց օգնությամբ խփել են մեծ թվով ավիացիոն տեխնիկա, արդյունքում՝ Ուկրաինայի օդուժին զրկելով ավիահարվածներ հասցնելու հնարավորությունից։ Լեռնային և անտառածածկ տարածքում այդ համալիրների ուժը միայն բազմապատկվում է՝ դրանք հայտնաբերելը գրեթե անհնարին է։ Այնպես որ, «Игла-С»-երը երբեք ավելորդ չեն լինում։

Ինչ վերաբերում է «Тигр» զրահամեքենաներին, ապա դրանց որոշակի քանակ ավելի վաղ ձեռք էր բերվել ինչպես բանակի, այնպես էլ ոստիկանության համար։ УАЗ մակնիշի մեքենաների համեմատությամբ, դրանք ավելի անցողունակ են և պաշտպանված են 7,62 մմ կալիբրի հրաձգային զենքի հարվածներից։ Դրանք կարելի է կիրառել հատուկ ստորաբաժանումների արագ տեղափոխության համար։

Կենտրոնի զեկույցում չի նշվում այն մասին, որ Հայաստանը ձեռք է բերել «ԻսկանդերՄ» օպերատիվմարտավարական հրթիռային համալիրներ և «БУК» զենիթահրթիռային համալիրներ։ Ինչո՞ւ։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ այդ տեխնիկան գտնվում է ռուսական ռազմաբազայի բալանսի վրա, և Հայաստանը դրանք չի կարող օգտագործել։

– Ինչպես արդեն նշել եմ, ԶՀԱՎԿ-ն և նման այլ կազմակերպություններ Անդրկովկասի վերաբերյալ ուսումնասիրությունները կատարում են չափազանց վատ։ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսում ներկայացված ամբողջ սպառազինությունը գտնվում է հայկական բանակի կազմում և ղեկավարվում է նրա կողմից։

Պարզապես նույն «Իսկանդերի» գործարքի տվյալները գաղտնի են, թեև հայտնի է, որ դրանց ձեռքբերումը չի առնչվում 200 մլն դոլարի արտոնյալ վարկի հետ։ Բացի այդ, գործարքն ավելի վաղ է եղել՝ 2013-14 թվականներին։ Ընդհանրապես Հայաստանում շատերը չափազանց լուրջ են վերաբերվում ռուս փորձագետների հայտարարություններին, եթե անգամ փորձագետ բառը պետք է գրել չակերտով։ Նրանց մեծ մասը Հայաստանի ԶՈՒ-ի մասին գիտեն մի փոքր ավելի, քան ոչինչն է։

Արփի ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930