Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանը, Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը Վիգեն Սարգսյանի խնդրանքը չկատարեցին

Նոյեմբեր 17,2016 12:39

ԱԺ-ն 102 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է յուրաքանչյուր աշխատողից ամսական 1000 դրամ պարտադիր վճար գանձել՝ զինծառայողների համար:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը մինչ քվեարկությունը ցավ հայտնեց, որ ՀԿ-ն իրեն հզոր է կարծում եւ իր խոսքերով՝ «բանի տեղ չի դնում» ուրիշների կարծիքը: Նա հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը. «Զոհված եւ վիրավորված զինվորների հարցը պետք է լուծել, բայց ափսոսս գալիս է, որ նման ձեւով օրինագիծ է ներկայացվում, որը հակասում է Սահմանադրությանը»:

Սա այն բացառիկ օրինագծերից էր, որի քվեարկության ժամանակ որեւէ պատգամավոր ուրիշի փոխարեն չքվեարկեց: Անգամ Առաքել Մովսիսյանը ցուցադրաբար փակեց իր կողքի բացակա ընկերոջ համակարգիչը՝ ցույց տալով, որ նա չի եկել, ինքն էլ միայն իր կոճակը սեղմեց:

3 դեմ քվեարկողները ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը եւ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն են:

Հիշեցնենք, որ երեկ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը խնդրել էր պատգամավորներին, որ իրենց մեջ ուժ գտնեն եւ եթե դեմ են նախագծին, գոնե չքվեարկեն, որովհետեւ դա վատ ազդակ է լինելու զինվորներին, որոնք հետեւում են այս նախագծին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930