Լրահոս
Օրվա լրահոսը

Դիանա Գրիգորյան. «Սերիա՞լն է, որ պետք է կրթի ժողովրդին». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 17,2016 12:21

«Ժողովուրդ»-ը զրուցեց «Առաջնորդները» եւ մի շարք այլ սերիալների սցենարիստ Դիանա Գրիգորյանի հետ։

Դիանա՛, Ձեր սցենարներով ստեղծված սերիալներում հերոսները հաճախ գռեհիկ, ոչ ճիշտ հայերենով են խոսում։ Դուք սա ճի՞շտ եք համարում։

– Իսկ ի՞նչ եք կարծում՝ սերիալները պետք է կրթե՞ն մարդկանց։ Սերիա՞լն է, որ պետք է կրթի ժողովրդին։ Սերիալը ներկայացնում է կյանքի իրավիճակներ, Դուք Ձեր առօրյայում ինչպե՞ս եք խոսում (զայրանում է)։

– Խոսակցական հայերենով։

– Ապրեք, Ձեր հարեւանը, որը հարուստի տղա է, ու չգիտեմ՝ ինչ դաստիարակություն ունի, ինչպե՞ս է խոսում, կարող է եւ ժարգոնով խոսի։ Դուք կխոսեք առօրյա խոսակցականով, բայց ոչ ժարգոնով, դիմացինը, որը շրջանից է, բարբառով, մյուսը՝ շատ ճիշտ հայերենով։ Եթե դու ներկայացնես տարբեր իրավիճակներ եւ կերպարներ, չես կարող այնպես անել, որ բոլորը նույն լեզվով խոսեն։

Խոսքը ոչ թե գործառական ոճերի, այլ ոչ գրագետ հայերենի, օտար բառերի կիրառման մասին է։ Էլ ո՞ւր մնաց հայերենը, չէ՞ որ եթերից հրամցվող մի շարք բառեր ու արտահայտություններ հայերեն չեն։

– Ներողություն, բայց մենք ժարգոնային, տգեղ խոսքեր եթեր չենք տալիս, սխալ համարով եք զանգահարել։ Զանգահարեք այլ հեռուստաընկերությունների ֆիլմերի ու սերիալների սցենարիստներին։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930