Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փոլ Գոբլ. «Կարծում եմ, որ ՌԴ իշխանություններն ունակ են երկակի խաղ խաղալ, կցանկանան Ադրբեջանից ստանալ ավելի մեծ հավաստիացումներ, քան հիմա ունեն». «168 ժամ»

Նոյեմբեր 17,2016 12:15

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններից հետո համաշխարհային փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում են հանրապետական, միլիարդատեր նորընտիր նախագահ Թրամփը, նրա հնարավոր աշխատակազմն ու սպասվող արտաքին քաղաքականությունը, որի հարցում էապես տարբերվում էին դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի և Թրամփի մոտեցումները։ «168 ժամն» այս մասին զրուցել է ԱՄՆ Պետդեպի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի վերլուծաբան, ներկայումս՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, սյունակագիր Փոլ Գոբլի հետ։ Հիշեցնենք, որ Փոլ Գոբլը երկար տարիներ աշխատել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությանը կից Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում՝ որպես խորհրդական և հետազոտությունների տնօրեն։

– Դուք կարծում եք, որ Թրամփի նախագահությունը հարմար շրջա՞ն կլինի Ռուսաստանի և Ադրբեջանի համար՝ կարգավորելու ԼՂ հակամարտությունը՝ ի օգուտ Ադրբեջանի, քանի որ հիմնավոր կարծիքներ կան այն մասին, որ Ռուսաստանը փորձում է գրավել Ադրբեջանին, միացնել ԵՏՄ-ին։ Ի՞նչ եք կարծում այս մասին։

– Ես միշտ ասել եմ, որ Ռուսաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասում լավագույնս արտահայտվել է ադրբեջանցի մեկնաբաններից մեկի կողմից, որ Ադրբեջանը գինն է։ Եթե ավելի լայն համագործակցություն սկսվի Բաքվի և Մոսկվայի միջև, ապա ես ակնկալում եմ, որ ռուսները կթեքվեն դեպի Բաքու, և կարծում եմ, որ դա կարող է հետևանքներ ունենալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վրա։

Բայց ես չեմ սպասում բեկում, քանի որ կարծում եմ, որ ՌԴ իշխանություններն ունակ են երկակի խաղ խաղալ, կցանկանան Ադրբեջանից ստանալ ավելի մեծ հավաստիացումներ, քան հիմա ունեն այն մասին, որ Ադրբեջանը ռուսական ուղեծրում է։

Բայց իրականում երկաթուղու բացումը, որը Ռուսաստանը կմիացնի Իրանին, կապելով Ադրբեջանը, նախագահ Ալիևի հայտարարությունները Մոսկվայի հետ համագործակցության մասին, կմերձեցնի Կրեմլին ու Բաքվին։ Եթե դա տեղի ունենա, Հայաստանը կմեկուսանա, որն էլ իր հերթին՝ կանդրադառնա բանակցությունների վրա։ Բայց կրկին, ես չեմ ակնկալում դրամատիկ բեկում առաջիկա 6-12 ամիսների ընթացքում։

 

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930