ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Պաշտոնյաներ»-«Ուսանողական կառույցների ներկայացուցիչներ» ֆուտբոլային ընկերական հանդիպումից առաջ Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԱ 2018-ի ընտրական փուլում Մոնտենեգրոյի նկատմամբ տարած կամային հաղթանակի, մեր ընտրանու մարզչական նոր կազմի, հատկապես գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի անցած ֆուտբոլային ուղուն, ասաց. «Թող ինձ ների Հենրիխ Մխիթարյանը, բայց ըստ իս, Հայաստանի անկախ հավաքականի լավագույն ֆուտբոլիստն Արթուր Պետրոսյանն է, որը հնարավորություն ուներ տեղափոխվել «Արսենալ»: Բոլորը հիշում են նրա ֆանտաստիկ խաղը Պորտուգալիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Դանիայի դեմ: Արթուրը ֆանտաստիկ ֆուտբոլիստ էր: Պարզապես, մեր ֆուտբոլի այն ժամանակվա ղեկավարությունը խոչընդոտներ ստեղծեց՝ տեղափոխվելու լոնդոնյան ակումբ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Էդուարդ Շարմազանովի հետ զրույցի մանրամասները կարդացեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում