Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Թարխանյանի հայտարարությունը. Նպատակ են հետապնդում սահմանափակելու տղաների քաղաքական գործունեությունը

Նոյեմբեր 17,2016 12:07

Սիրելի քաղաքացիներ,

Սույն թվականի հուլիսի 29-ին ձերբակալվել այնուհետև կալանավորվել էին հայտնի քաղաքական գործիչներ` Արմեն Մարտիրոսյանը, Անդրիաս Ղուկասյանը, Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խորշուդյանը, Դավիթ Հովհանիսյանը, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով:

Նշված շինծու և արդեն իսկ տապալված քրեական հետապնդմամբ իշխանությունը նպատակ է հետապնդում սահմանափակելու տղաների քաղաքական գործունեությունը:

Առաջիկայում տեղի են ունենալու պառլամենտական ընտրություններ և մինչ այդ հայտնի քաղաքական գործիչների նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելու, իսկ կալանքի տակ գտնվողներին ազատ չարձակելու և դրանով պառլամենտական ընտրություններին նրանց մասնակցությունը տապալելու համար իշխանությունները փորձում են շինծու և արդեն իսկ տապալված քրեական գործին նոր «շունչ» տալ` նախկինում մի քանի անգամ խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար դատապարտված, ինչպես նաև հոգեկան խանգարում ունենալու պատճառով հարկադիր բուժման ենթարկված անձի սուտ վկայություններով:

Իշխանությունների նման գործողությունները` քաղաքական նպատակով քրեական հետապնդումը, ոչ միայն ուղղված է օպոզիցիոն գործողությունների դեմ, այլ նաև հանրության, ընտրողների, քանի որ սահմանափակում է մեր իրավունքը ազատ ընտրություն կատարելու հարցում:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930