ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը երեկ հայտարարեց, որ ապրիլի 1-30-ն ընկած ժամանակահատվածում զոհված զինծառայողների վերաբերյալ զինդատախազության եւ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած տվյալների միջեւ կա անհամապատասխանություն։ Այսպես՝ Սաքունցի ներկայացրած տվյալների համաձայն՝ կենտրոնական զինվորական դատախազության ներկայացրած տվյալներով՝ ապրիլի 1-5-ը զոհվել է 82 զինծառայող, որոնցից 78-ը հակառակորդի կողմից է սպանվել։ Իսկ ՀՀ պաշտպանության նախարարության տվյալներով՝ նույն ժամանակահատվածում զոհվել է 82 զինծառայող, որոնցից պատերազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 75-ը։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրություններով՝ ճիշտ է զինդատախազության ներկայացրած տվյալը։
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հարցին՝ ինչով է պայմանավորված զինդատախազության եւ ՊՆ-ի հրապարակած տվյալների անհամապատասխանությունը, պարզաբանեց, թե վերաորակումը նորմալ երեւույթ է։
Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ քանի դեռ քրեական գործի քննությունը չի ավարտվել, փոփոխություններ կարող են լինել նաեւ մահացությունների թվերի հետ կապված։
Ի դեպ, Ա. Հովհաննիսյանը հայտնեց, որ նախարարությունը հայտնել է ոչ թե 75, այլ 76 զինծառայողի մահվան մասին:
Կարդացեք նաև
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում