Լրահոս
Օրվա լրահոսը

1000 դրամը դարձնենք 10000

Նոյեմբեր 17,2016 10:10

Հիշո՞ւմ եք, մի պատվարժան կին ժամանակին ասել էր. «Ինչի՞ համար հարկեր մուծեմ, որ դրանք գնան կազինոներում ծախսե՞ն»: Ասել, որ ասվածի մեջ ոչ մի ռացիոնալ հատիկ չկա, իհարկե՝ սխալ կլիներ: Բայց եկեք համեմատենք երկու իրավիճակ. 1/ դու մուծում ես հարկերը, պահանջում ես, որ դրանք օգտագործվեն ըստ նպատակի, եւ որեւէ այլ հարաբերություն չես հաստատում իշխանությունների հետ, 2/ դու նորմալ չես մուծում հարկերը, փորձում ես լեզու գտնել իշխանությունների հետ, գուցե նաեւ քո չմուծած հարկերի մի մասը կանխիկ տալիս ես նույն իշխանավորներին: Ո՞րն է պետության համար ավելի վտանգավոր:Դրա համար ճիշտ մոտեցումը պետք է լինի՝ վճարիր եւ պահանջիր:
Ես իմ աշխատավարձից ամեն ամիս վճարելու եմ ոչ թե 1000, այլ 10 000 դրամ՝ զոհված եւ վիրավոր զինվորների համար, հենց որ բացվի համապատասխան հիմնադրամ: Ի դեպ, իմ արած առաջարկներին ավելացնեմ մի տեխնիկական գաղափար եւս. հանգանակությանը մասնակցելու համար պետք է բավարար լինի, որ ես դիմում գրեմ իմ տնօրենի կամ հաշվապահի անունով, որ նրանք փոխանցեն այդ 10 հազարը հիմնադրամին, որպեսզի ես ամեն ամիս դրա վրա ժամանակ չկորցնեմ: Դարձյալ կրկնեմ՝ հիմնադրաը պետք է գործի կամավոր հիմունքներով:

Ես պատրաստ եմ վճարել չունեւորների, հասարակական ակտիվիստների, ընտրությունների պատրաստվող քաղաքական գործիչների, արդարության մարտիկների, ամեն ինչի մեջ դժգոհության առիթ փնտրողների փոխարեն: Վստահ եմ, որ ինձ նման հազարավոր մարդիկ կան եւ կլինեն: Դա չի նշանակում, որ մենք ավելի շատ ենք վստահում իշխանություններին, քան քաղաքացիների վերը թվարկած կատեգորիաները: Բայց եթե առաջնորդվենք «բա որ գողանան» տրամաբանությամբ, ապա, ինչպես արդեն ասվեց, կարելի է հարկերն էլ չմուծել: Դա, իհարկե, նշանակում է, որ որոշակի պայմանավորվածությունների է պետք գալ իշխանությունների հետ, այսինքն՝ մեծացնել գողանալու հավանականությունը: Իսկ հարկերը մուծելով, հակառակը՝ լեզուս երկար կլինի:

Վերջերս լրագրող ընկերներիցս մեկին «բռնացրել էին» մի խումբ թոշակառուներ եւ ավանդական հարցերի շարքում հարցրել էին՝ «էս երկիրը երբ է երկիր դառնալու»: Հարցրեցին, փրփրեցին, գոռգոռացին, իսկ հետո անցան փողոցի հակառակ մայթը: Ոչ թե 10 մետրի վրա գտնվող վերնանցումով, այլ բանուկ փողոցով՝ «մանեւրելով» ջղային ազդանշաններ տվող մեքենաների միջեւ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ես օրինակ շատ ավելի մեծ հաճույքով կնվիրաբերեի որեւէ գումար, եթե՝ Ա եթե այն ուղարկեի որեւէ վստահելի մարդու հաշվին՝ հենց թեկուզ վարչապետի կամ ռազմական նախարարի կամ էլ նրանց կողմից վստահված մարդու հաշվին, որ հետո որոշակիորեն իմանամ, ո՞ւմ շնորհակալ լինեմ կամ էլ հակառակը, Բ որպեսզի նման դրամական օգնությունը դառնա կանոնավոր, սփյուռքի համար օրենք գրեք մասնակի քաղաքացիության մասին, որ սփյուռքի հայը ամեն ամիս հարկ վճարի հայ պետությանը ու մասնակի հնարավորություն ունենա՝ ասենք խորհուրդ տալու իմաստով, մասնակցելու երկրի քաղաքական կյանքին, Գ եթե երեխային փոքր տարիքում խոսել չսովորեցնես, մեծ տարիքում ինչքան էլ սովորեցնես, խոսել չի սովորի, նույնն է՝ քաղաքացի պետք է դաստիարակել փոքր տարիքից՝ դպրոցում, տանը եւ դրա համար մտավորականությունը շատ մեծ աշխատանք ունի անելու։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930