Պարզվում է` հայաստանցի վարորդները ոչ միայն ժամանակին Ռուսաստանում լավ բիզնես ունենալու մասին հեքիաթներ են պատմում, այլեւ կարող են բավականին ռոմանտիկ ու ստեղծարար լինել: Օրինակ՝ Մամուլի շենքի մոտ մշտապես կայանող տաքսու տարեց վարորդներից մեկը կոնֆետ է հյուրասիրում ուղեւորներին՝ ասելով, որ քաղցր սպասարկում է իրականացնում:
Օրերս էլ տրոլեյբուսում «վարորդական» մեկ այլ ինքնատիպության ականատես եղանք: Տրոլեյբուսի ներսում ոչ միայն արհեստական բույսեր էին փակցված, այլեւ դռան վրա նկարված էր այս հսկա պաստառը` Սեւակի պատկերով ու բանաստեղծին վերագրված հետեւյալ նախադասությամբ. «Էրնեկ գժերին, որ չեն գժվելու…»:
Սեւակը՝ դեռ ոչինչ, գլխավերեւում էլ մի հսկա կարիճ էր նկարված ու մաքրություն պահպանելու մասին խիստ նախազգուշացում արված:
Լուսանկարը`
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ»
16.11.2016