ԱՄՆ նորընտիր նախագահը Վրաստանում եւ Ադրբեջանում ժամանակին բիզնես-ծրագրեր է իրականացրել, այսինքն` մեր տարածաշրջանին քաջատեղյակ է, ինչպիսի՞ն կլինի նրա կողմից վարվող քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ՝ հարցրեցինք Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանին:
«Ժամանակին, որպես խոշոր գործարար՝ այո: Սակայն չեմ կարծում, որ նա տիրապետել կամ տիրապետում է այն տեղեկատվությանը, որն այժմ իրեն անհրաժեշտ է ԱՄՆ նախագահի պաշտոնում, այնպես որ՝ նա նորովի պետք է իր համար բացահայտի Հարավային Կովկասը, եւ ոչ միայն, ինչն անխուսափելիորեն շտկումներ կմտցնի եւ արդեն մտցնում է Թրամփի կողմից նախընտրական շրջանում հնչեցրած դիրքորոշումների մեջ: ԱՄՆ-ը տարբեր վարչակազմերի օրոք միշտ էլ այս կամ այն ծավալով ներգրավված է եղել ու կլինի Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների մեջ: Այդ ներգրավվածության աստիճանը կախված է եղել նաեւ տարածաշրջանի այլ պետությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի հետ ունեցած իր հարաբերություններից: Այնպես որ՝ մեզ համար որեւէ էական փոփոխություն մոտակա ամիսների ընթացքում, իմ կարծիքով, չի լինի»,- նշեց մեր զրուցակիցը:
Թեմայի մանրամասները`
«Առավոտ», 16.11.2016