Նոյեմբերի 15-ին Իջեւանի թիվ 3 դպրոցում տեղի ունեցավ «Իմ մասին» մանկա-պատանեկան թատերական փառատոնը, որը կազմակերպել էին «Հույսի կամուրջ» ՀԿ-ն եւ Տավուշի մարզպետարանը:
Նախաձեռնության նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը եւ նրանց կարողությունների ու հնարավորությունների նկատմամբ հասարակական դրական վերաբերմունքի ձեւավորմանը:
Փառատոնի եզրափակիչ փուլում երեխաները ցուցաբերելով բարձր վարպետություն,հրաշալի դերասանական խաղ, միմյանց օգնելով բեմում` ապացուցեցին, որ դժվարությունները հաղթահարելի են, որ յուրաքանչյուրն անկախ իր ֆիզիկական որևէ խնդրից՝ իր ուժեղ կողմով կարող է փայլել բեմում:
Կարդացեք նաև
Փառատոնում հաղթեց Կողբի թիվ 2 դպրոցը, 2-րդ տեղում Հաղարծնի դպրոցի սաներն էին, 3-րդ տեղը զբաղեցրեց Նավուրի դպրոցը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ