Հոկտեմբերի 31-ին ՀՀ ոստիկանության ծառայության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի պետ Կարեն Հակոբյանը եւ Բագրատաշենի բաժանմունքի պետ Կարեն Անտոնյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից, տեղափոխվելով ոստիկանության կադրերի ռեզերվ:
Կարեն Անտոնյանը ազատամարտիկ է, նա բանաստեղծ (այժմ հանգուցյալ) Սերո Անտոնյանի որդին է: Թեեւ նրանց աշխատանքից ազատելուց 2 շաբաթ է անցել, սակայն Իջեւանի բաժնի եւ Բագրատաշենի բաժանմունքի պետերի պաշտոնները թափուր են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ