azatutyun.am. «Ռոլինգ Սթոունսի» լեգենդար ռոք խմբի անդամները՝ Միք Ջագերը, Կիթ Ռիչարդսը, Ռոնի Վուդն ու Չարլի Ուոթսը Նյու Յորքում իրենց խմբին նվիրված ցուցահանդես են բացել: Ինը սրահում ցուցադրված են «Ռոլինգ Սթոունսի» անդամների զգեստները, կիթառները, անձնական իրերը, վերականգնված է նրանց առաջին բնակարանը, որտեղ նրանք ապրել ու ստեղծագործել են՝ լիքը մոխրամաններ, դատարկ շշեր, էկրաններին ցուցադրվում են ռոք խմբի տեսահոլովակները:
Ցուցադրությունը նրանք կոչում են «փոշոտված խորդանոց»: Ցուցահանդեսը Նյու Յորքում կգործի մինչև 2017-ի մարտի կեսերը, այնուհետև կտեղափոխվի Չիկագո: