Լրատվամիջոցների ներկայացուցիչները երեքշաբթի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է, որ ՊՆ ծառայողական մեքենաների ավտոպարկը ստանդարտիզացվի:
Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ ցանկացած ավտոտրանսպորտի օգտագործում պետական կառավարման ցանկացած մարմնում պետք է լինի հիմնավորված, արդյունավետ եւ խնայողական ռեժիմով: Նա նշեց, որ էլեկտրոնային կառավարման գծով իր օգնականը արդեն կատարել է առաջին քայլն ուղղված վառելիքի օգտագործման վերահսկողության խիստ փոփոխության հետ:
«Հավատացե՛ք, զինված ուժերում շատ քիչ են տարբերվող ավտոմեքենաներ, որոնք ձեռք են բերվել պաշտպանության նախարարության կողմից: Այդուհանդերձ, զինված ուժերում երկար տարիների ընթացքում կան բազմաթիվ կուտակված ավտոմեքենաներ, որոնք տարբեր ժամանակներում, տարբեր պարագաներում նվիրաբերվել են նախարարությանը, շտաբին, որեւէ պաշտոնյայի, որն իրենից հետո թողել է դա ժառանգաբար անցել է մեկ այլ պաշտոնյայի: Ես վստահ եմ, որ ցանկացած հիմնարկի համար ցանկալի է ունենալ մեկ մակնիշի ավտոմեքենաների պարկ, որովհետեւ այդպես ավելի հեշտ է սպասարկելը»,- ասաց նա:
Վիգեն Սարգսյանը հավելեց, որ պաշտպանության նախարարության ավտոպարկը շատ տարբեր է, ինչը բացի արտաքին խնդիրներից, ներքին խնդիրներ կարող է ստեղծել. «Լավ կյանքից չէ, նրանից է, որ շատ անգամներ նվիրատվություն ավտոմեքենաներն են հիմք դարձել այս կամ այն խնդիրը լուծելու: Թե ինչպես ենք լուծելու դժվարանում եմ ասել, որ արդյունավետությունը բարձրացնելու ենք վստահ եմ, բայց երբ կլինի, որ բոլորի մեքենաները կլինեն իրարից չտարբերվող չեմ կարող երաշխավորել: Իսկ ավտոհամարանիշները հիմնականում լուծված է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ