Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ նախարար. Սահմանում իրավիճակը լարված է

Նոյեմբեր 16,2016 19:35

«Վստահ եմ, որ լուրջ վիրավորներ չունենք»,- երեքշաբթի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, անդրադառնալով սահմանում իրավիճակին, ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա նշեց, որ սահմանում իրավիճակը լարված է. «Սահմանում իրավիճակը լարված է ոչ առաջին օրը: Դուք գիտեք, որ շատ լայնամասշտաբ զորավարժություններ են անցնում Ադրբեջանում եւ ցանկացած զորավարժություններ բերում են նաեւ լարվածության աճ: Մշտադիտարկման ընթացքում բոլոր տվյալները ե՛ւ օպերատիվ, ե՛ւ հետախուզական, ե՛ւ մնացած տվյալները համադրելով գնահատում ենք իրավիճակը եւ դրա հիման վրա հրահանգավորում զորքերը իրենց անելիքների հետ կապված»:

Վիգեն Սարգսյանը ասաց, որ գործողությունների վերսկսման անմիջական վտանգ չկա. «Մենք կառուցում ենք մեր աշխատանքը ելնելով նրանից, որ ունենք շատ անկանխատեսելի հակառակորդ, երկիր, որն անկանխատեսելի է ոչ միայն իր արտաքին, այլ նաեւ ներքին քաղաքականությամբ, երկիր, որն ունի 21-րդ դարին եւ մեր տարածաշրջանին անհարիր հռետորաբանություն եւ քարոզչություն, երկիր, որն ընտրել է թշնամիներ ստեղծելու եւ այդ թշնամիների դեմ պայքարի վրա սեփական քաղաքականությունը կառուցելու մոտեցում: Հետեւաբար՝ այդ տիպի երկրից միշտ պետք է սպասել ամեն ինչ թե՛ գիտակցված, թե՛ վերահսկողության թուլացման արդյունքում չնախատեսված սրումներ եւ լարումներ մենք դրան պատրաստ ենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930