Լրահոս
Օրվա լրահոսը

«Փարքինգ Սիթի Սերվիսն» 100%-ով եւ իր վարկերով կանցնի քաղաքապետարանին

Նոյեմբեր 16,2016 18:45

Երեւանի քաղաքապետարանը համաձայնվել է որպես նվիրատվություն ձեռք բերել «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության 100% բաժնեմասը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը հանձնարարել էր Երեւանի քաղաքապետին եւ ՀՀ ոստիկանապետին «Փարքինգ Սիթի Սերվիս»-ի «Լոկատոր» ընկերությունների ծառայություններից գանձվող գումարների տնօրինումն ու կառավարումը համայնքային կառույցներին փոխանցել:

Վահե Նիկոյանն ասաց, որ ընկերությունների հետ բանակցությունների ժամանակ պարզվել է, որ «Փարքինգ Սիթի Սերվիս»-ին ծանրաբեռնված է ներդրված ակտիվներով, ակտիվների ձեռք բերման համար փոխառու միջոցներով, ուստի Երեւանի քաղաքապետարանը համաձայնվել է որպես նվիրատվություն ձեռք բերել ընկերությունը, բայց պայմանով՝ «Ձեռքբերման պահին ընկերության ակտիվները կլինեն ավել կամ հավասար ընկերության պարտավորություններին, եւ սա պետք է ամրագրվի օտարերկրյա հեղինակավոր աուդիտորական ընկերության կողմից:

Միաժամանակ հաշվի առնելով ծառայությունների համար ներդրված սարքավորումների արդյունավետ շահագործման փորձը, բանակցությունների ընթացքում քաղաքապետարանը նախատեսել է «Փարքինգ Սիթի Սերվիս»-ի բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնել «Լոկատոր» ՓԲԸ-ին»:

Այսպիսով, ինչպես փոխքաղաքապետն ասաց, վճարովի ավտոկայանատեղերի ծառայության համար անհրաժեշտ ամբողջ գույքը կդառնա համայնքային սեփականություն, եւ արդեն քաղաքապետարանի ենթակայությանն անցած կազմակերպությունը Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ կստանձնի այդ կազմակերպության փոխառու միջոցների մարման գործընթացը:

Այսինքն, քաղաքապետարանը մարելու է այս ընկերության վարկային պարտավորությունները:

Ըստ փոխաքաղաքապետի, Երեւանի քաղաքապետարանը փոխադարձ համաձայնությամբ վաղաժամկետ կլուծի վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման պայմանագիրը, քաղաքապետարանը ուղղակի եղանակով կկնքի երկու պայմանագրեր՝ «Փարքինգ Սիթի Սերվիս»-ի եւ «Լոկատոր» ընկերությունների հետ, 10 տարի ժամկետով:

Պարոն Նիկոյանի խոսքերով՝ պայմանագրով սահմանվելու են նվազագույն արդյունքներ, որը պետք է ապահովի «Փարքինգ Սիթի Սերվիս»-ը, այդ արդյունքները չպետք է լինեն պակաս նախորդ ժամանակահատվածում ձեռբերված առավելագույն արդյունքներից: Այդ արդյունքներն ապահովելու համար, ըստ պայմանագրի, որպես վարձատրություն գումարներ կսահմանվեն, իսկ նախատեսվածից ավել գումարների հավաքագրման դեպքում՝ 10% վարձատրություն կսահմանվի, իսկ պակաս հավաքագրման դեպքում՝ 10%-ի չափով տուգանք:

«Այս գործարքի արդյունքում վճարովի ավտոկայանատեղերի ծառայությունների համար անհրաժեշտ գույքը կդառնա համայնքային սեփականություն, իսկ դրանցից Երեւան քաղաքի բյուջե գանձվող գումարները, հանած բոլոր տիպի ծախսերը, մինչեւ պարտավորությունների ավարտը կաճի տարեկան առնվազն 100 միլիոն դրամով, իսկ պարտավորությունների մարման գործընթացի ավարտից հետո կաճի տարեկան 400 միլիոն դրամով»,-ասաց փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը:

Գործընթացն ավարտելու համար դեռ երկու ամիս ժամանակ կպահանջի, քանի որ, ինչպես նշեց փոխքաղաքապետը, այս նախագիծը պետք է Երեւանի ավագանիում եւ կառավարությունում քննարկվի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930