Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն առաջարկել է Երևանի և Բաքվի միջև «թեժ գիծ» բացել

Նոյեմբեր 16,2016 18:35

Երևանի ու Բաքվի միջև անհրաժեշտ է ստեղծել «թեժ գիծ»՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին օպերատիվ արձագանքելու համար: Նման հայտարարություն է արել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում:

«Կարելի է, եթե դա օգուտ տա, եթե մենք օպերատիվ արձագանքենք իրադարձություններին: Ենթադրենք, շփման գծում ինչ-որ մեկը կրակում է, և, ըստ մեր տվյալների, կրակողն ադրբեջանցիներն են, ես վերցնում եմ խոսափողը, զանգահարում Ադրբեջանի նախագահին և ասում՝ կրակում են: Եվ նա ստուգում է դա»,- ասել է Սարգսյանը Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:

Նախագահը նշել է, որ ինքը «դեմ չէր լինի» Երևանի և Բաքվի միջև նման «թեժ գիծ» բացելու տարբերակին:

«Ես պատրաստ կլինեի վերահսկողություն սահմանել և ասել՝ մերոնք կրակում են, թե չեն կրակում, իհարկե, ակնկալելով նույնպիսի վերաբերմունք Ադրբեջանի ղեկավարի կողմից»,- ասել է նա:

Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ 1990-ականներին նման «թեժ գիծ» բացելու փորձ արվել է: «Նման փորձ մեզ մոտ արվել է 1990-ականների սկզբին, այդ ժամանակ ես Հայաստանի պաշտպանության նախարարն էի, մենք ուղիղ կապ ունեինք Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ: Նման էքստրեմալ իրավիճակներում, երբ արտահերթ կապի կարիք էր լինում, մենք կարող էինք կապվել: Բայց այժմ նման բան չկա»,- մեկնաբանել է նա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930