Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինչ որ արել ենք, ձեզ համար ենք արել». Արայիկ Խանդոյան

Նոյեմբեր 16,2016 18:09

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարեց Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) կալանքի երկարացման վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Արայիկ Խանդոյանն անազատության մեջ կմնա եւս երկու ամիս: Քննիչն իր միջնորդությունը հիմնավորել է կրկին նույն պնդումներով, որ ազատության մեջ Խանդոյանը կխոչընդոտի, կթաքնվի նախաքննությունից:

Դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը գրավի դիմաց Խանդոյանին ազատ արձակելու վերաբերյալ:

«Հերթական քաղաքական ու ապօրինի դատական ակտը, որեւէ այլ սպասելիք չունեինք, որ այլ բան կլինի: Բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ դատարաններն այս գործերով արդարադատություն չեն իրականացնում, դատարանները կատարում են քաղաքական պատվեր, մեր դատավորները կախված են մեկ մարմնից ՝ Բաղրամյան 26-ից»,- դատական նիստից հետո Aravot.am-ին ասաց Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը:

Դատական նիստին ներկա էր նաեւ Արայիկ Խանդոյանը, որը դատարանի որոշման հրապարակումից հետո հանդես եկավ հայտարարությամբ. «Ասաց՝ շատ կուզեի այսօր գալ իրական դատարան, բայց բոլորս էլ գիտենք, որ այդ դատարանը չկա: Ինչ որ արել ենք՝ ձեզ համար ենք արել»:

Պաշտպանի խոսքով, Խանդոյանի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ, դատական նիստի ողջ ընթացքում մեջքի ցավեր է ունեցել, դեղահաբեր ընդունել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    թէ որ դատարան չկա,
    խի՞ ես անդադար գալիս դատարան,
    խնդրագիրներ ներկացացնում դատարանին

    թէ որ ժողովրդավարություն չկա,
    ո՞նց կատարվեց որ որպէս թեկնածու ներկայացար քաղաքապետական ընտրությունների

    իսկ միայն դու քեզ ես խաբում քո այդ խղճալի խօսքերով,
    ոչ մի բան ել չարեցիր «մեզ» համար,
    այլ միայն դու քեզ համար,
    որպէսզի փախչիս կյանքի իրականությունից, առօրյա պատասխանատվություններից,
    եւ դառնաս իբրեւ թէ «հերոս» – քո եւ մի քանիսի մոլորյալ երեւակայության մէջ միայն –

  2. Հ.Շ. says:

    «մեզ համար» ընտանիքի հայր, հայորդիներ էք սպանել,
    անոնց արյունն էք հայրենի հողի վրայ թափել

    «մեզ համար» նոր հայ որբեր էք արտադրել,
    հայրենի հողի վրայ

    «մեզ համար» հեշտօրէն ինկել էք, ապրիլեան պատերազմով սարքված՝ թշնամիի կոպիտ ծուղակում,

    «մեզ համար» աշխարհի առջեւ խափ-խայտառակ էք արել Հայաստանն ու Արցախը, աշխարհում համայն Հայությունը

    չէ, մերսի… «մեզ համար» ասելով, մեզ մեղսակից մի դարձնի ձեր այդ անմիտ ու անիմաստ, բիրտ ու արիւնահեղ արարքին

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930